Ս. Հասրաթյան. Ադրբեջանի օդային ուժերի կողմից առանձնահատուկ ակտիվություն չի նկատվում
«Ադրբեջանի օդուժը շփման գծից որոշակի հեռավորության վրա միշտ էլ թռիչքներ իրականացրել է: Այս պահին որևէ առաձնահատուկ միջադեպի մասին որևէ տեղեկատվություն չկա»,- Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական օդուժը շփման գծի մերձակա տարածքներում ակտիվություն է դրսևորում, ասաց ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել, որն, ըստ նրանց, իրավական հիմք է տալիս, Արցախի տարածքում թռչող օբյեկտների (ինքնաթիռներին) ուղղությամբ կրակ բացել: Այդ որոշումից հետո ադրբեջանական մամուլում այս թեմայի շուրջ ակտիվություն է նկատվում: Բանը հասել է նրան, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ այդ որոշումից հետո ադրբեջանական օդուժը Արցախի հետ շփման գծի մերձական տարածքներում ակտիվություն է դրսևորում, ինչը ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի նշանակում է, որ Բաքուն միայն հայտարարություններով չի սահմանափակվի:
Ս. Հասրաթյանն ընդգծեց, որ հակաօդային ուժերը շուրջօրյա մարտական հերթապահություն են իրականացնում, ինչն էլ թույլ է տալիս ընդգծել, որ Արցախի օդային տարածքը պաշտպանված է:
«Ադրբեջանն իր օդային տարածքում հաճախ է թռիչքներ իրականացնում, սակայն առանձնակի ակտիվություն չի նկատվում: ՊԲ հակօդային ուժերը հստակ վերահսկողություն են իրականացնում և պաշտպանում Արցախի օդային տարածքը»,-ընդգծեց նա:
Հարցին, թե այնուամենայնիվ, վերջին օրերին, Ադրբեջանի օդային ուժերի կողմից խախտումներ նկատվել են, Ս. Հասրաթյանը նշեց. «Ադրբեջանական ինքնաթիռների կողմից օդային տարածքի խախտումներ թույլ չեն տրվել»:
Նախորդող`
Դ. Բաբայան. Ինքնաթիռի առաջին ուղևորները թող լինեն հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա