ՀՅԴ-ն կոչ է անելու անվավեր դարձնել քվեաթերթիկները
ՀՅԴ-ում շարունակվում են քննարկումները, թե ինչ դիրքորոշում դրսևորել փետրվարի 18-ին: ՀՅԴ մի հատվածը կարծում է, որ կարելի է սեփական էլեկտորատին կոչ անել ձայն տալ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն այս առաջարկին դեմ արտահայտվողներն ավելի շատ են: Եվ ՀՅԴ-ում կողմնորոշված են առավել օրիգինալ դիրքորոշման:
Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների` առաջիկայում ՀՅԴ ԳՄ-ն շրջաբերական կհղի կառույցներին, որտեղ ի մասնավորի բացատրված կլինի, որ ընտրությունները բոյկոտելը ճիշտ մարտավարություն չէ, իրենք մասնակցում են ընտրություններին, անպայմանորեն գնում են տեղամասեր ու քվեաթերթիկը դարձնում անվավեր, քվեաթերթիկի վրա գրելով` Դաշնակցություն: ՀՅԴ անդամների մասնակցությունն ընտրություններին պարտադիր է: Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ն նախ ինքն է ցանկանում իմանալ, թե ինչքան ձայն ունի այս փուլում, քանի որ առաջիկայում սպասվում են նաև Երևանի քաղաքապետի, այն է` ավագանու ընտրություններ, որին Դաշնակցությունը ցանկանում է լրջորեն մասնակցել: