Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլով չէր դրել այն խնդիրները, ինչն Ադրիաս Ղուկասյանն է դրել
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ անպայման այցելելու է ԳԱԱ-ի մոտակայքում «բնակություն» հաստատած նախագահի հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Մի՞թե պարոն Հովհաննիսյանը հասկացել է, որ անիմաստ էր իր հացադուլը և որոշել է իր անհաջող փորձից ելնելով` գլխի գցել նաև Ա. Ղուկասյանին: Այս հարցով «Իրավունք» թերթը դիմել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանին: «Ինձ թվում է` այստեղ անհաջող փորձի խնդիր չէ: Րաֆֆի Հովհաննիսյանը չէր դրել այն խնդիրները, ինչն Ադրիասն է դրել: Ր. Հովհաննիսյանն իր գաղափարով, իր հացադուլով ապացուցեց, որ վատ կյնաքով ապրող հայի կողքին է: Նման կյանքով ապրեց և ապացուցեց, որ ինքը նրանցից մեկն է: Այդ իմաստով ես չէի ասի, որ Րաֆֆի Հովհաննիսյանի փորձն անհաջող է»,-ասել է նա: