Դումանյանը պաշտոնական փաստաթուղթ է ուղարկել ֆինանսների նախարարին
Առողջապահության նախարարության մասնագետները մանրամասն վերլուծություններով և կոնկրետ առաջարկներով պաշտոնական փաստաթուղթ են պատրաստել, որը նախարարի ստորագրությամբ ուղարկվել է ՀՀ ֆինանսների նախարարին։ Այս մասին ստոմատոլոգների հետ երրորդ հանդիպմանը հայտնել է առողջպահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փաստաթղթում որպես խնդրի լուծում առաջարկվում է արտոնագրային վճարի ելակետային տվյալ չդիտարկել ստոմատոլոգիական պոլիկլինիկաների և կենտրոնների ռենտգենաբանական բազկաթոռ(ներ)ը, ատամնատեխնիկական լաբորատորիաների աշխատատեղերը, մանկական ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար նախատեսված բազկաթոռ(ներ)ը, հանրապետության բժշկական ուսումնական հաստատությունների համար ուսումնական բազա հանդիսացող ստոմատոլոգիական կենտրոններում ուսումնական պրոցեսի համար առանձնացված ստոմատոլոգիական բազկաթոռները, ինչպես նաև առաջնակի զննման կաբինետի բազկաթոռը: Առանձին իրավաբանական անձ հանդիսացող մասնագիտացված ատամնատեխնիկական լաբորատորիաների մասով առաջարկվում է արտոնագրային վճարի ելակետային տվյալ դիտարկել հրամանագրված ատամնատեխնիկին:
Նախարարը ստոմատոլոգների հետ քննարկել է նաև ոլորտում ծառայությունների որակի ապահովման, մասնագետների որակավորման բարձրացման համակարգի ներդրման, կադրերի պատրաստման կանոնակարգման և այլ հարցեր։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ հանդիպման շուրջ։
Նախորդող հրապարակում`
Ատամնաբույժները մտածում են ժողովրդի մասին… նախարարը հանձնարարականներ է տալիս
Դումանյանը կրկին ընդունել է ստոմատոլոգներին. Մի քանի օրից նրանք նորից կհանդիպեն
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին