Թուրքիայի կոմունիստները դեմ են ՆԱՏՕ-ի տրամադրած զենիթահրթիռային համակարգերին
Թուրքիայի կոմունիստական կուսակցության ակտիվիստները բողոքի ցույց են կազմակերպել Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) շենքի առջև: Պատճառը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից (ԱՄՆ, Գերմանիա, Հոլանդիա) Թուրքիա ուղարկված հակաօդային պաշտպանության «Patriot» տիպի համակարգերի տեղակայումն է թուրք-սիրիական սահմանի երկայնքով:
Ըստ թուրքական «Dogan» (Դողան) լրատվական գործակալության` իրենց բողոքը հայտնող Թուրքիայի կոմունիստական ուժերը ստորագրահավաք են կազմակերպել «Patriot»-ները հետ ուղարկելու պահանջով և ցանկանում են դա փոխանցել երկրի օրենսդիրին:
Հիշեցնենք, որ նախատեսված է Գերմանիայից ուղարկված զենիթահրթիռային «Patriot» համակարգերը տեղակայել Քահրամանմարաշում (Մարաշ), Հոլանդիայից ուղարկվածները` Ադանայում: Իսկ ԱՄՆ-ից առաջիկայում ստացվելիք հակաօդային պաշտպանության համակարգերը նախատեսված է տեղակայել Գազիայնթափում (Այնթափ):
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան