Իրանն ու Ռուսաստանը անվտանգության մասին համաձայնագիր են ստորագրել
Իրանն ու Ռուսաստանը անվտանգության մասին համաձայնագիր են ստորագրել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ այսօր ԻԻՀ և ՌԴ ՆԳ նախարարներ Մոսթաֆա Մոհամմադ Նաջջարի և Վլադիմիր Կոլոկոլցևի միջև տեղի ունեցած հանդիպման ավարտին կողմերը անվտանգության մասին համաձայնագիր են ստորագրել:
Հանդիպման այլ մանրամասներ առայժմ չի հաղորդվում:
Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո սա Ռուսաստանի ներքին գործերի նախարարի առաջին այցն էր Իրան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան