Էթիկայի հանձնաժողովում Դավիթ Հարությունյանին կփոխարինի Հովհաննես Սահակյանը
ՀՀԿ խմբակցությունը ԱԺ էթիկայի հանձնաժողովում փոխել է իր ներկայացուցչին: Դավիթ Հարությունյանի փոխարեն էթիկայի հանձնաժողովում ՀՀԿ-ն կներկայացնի Հովհաննես Սահակյանը: Panorama.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հաստատեց այս լուրը:
Նրա խոսքերով, ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս խմբակցություններին ցանկացած պահի փոխարինել ներկայացուցիչներին և ՀՀԿ խմբակցությունը հաշվի առնելով նաև Դավիթ Հարությունյանի զբաղվածությունը (ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) նպատակահարմար է գտել փոխարինել նրան: