Պոլսահայ. Մեզ ասացին «կամ սիրեք, կամ լքեք»: Մենք սիրեցինք և հիմա մեռնում ենք
2011թ ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման նահանգում սպանված թուրքական բանակի ժամկետային զինծառայող ազգությամբ հայ Սևակ Շահին Բալըքչըի գործով հերթական դատալսումը տեղի կունենա հունվարի 25-ին: Թուրքական «Թարաֆ»(Taraf) թերթի թղթակիցը զրուցել է Սևակ Բալըքչըի ծնողների հետ:
Լրագրողի հետ զրույցում Սևակի ծնողները նշել են, որ իրենց որդու մահը դժբախտ պատահարի հետևանք չէր: Մայրը պատմել է, որ դատավարության ընթացում
մի քանի վկա իրենց ցուցմունքներում նախ նշել են, որ Սևակի մահը դժբախտ պատահար չէ, ապա փոխել են իրենց տված ցուցմունքները, քանի, որ նրանց վախեցրել են: Սևակի հայրը` Կարապետ Բալըքչըն էլ պնդում է, որ որդու սպանությունը հենց ապրլի 24-ին զուտ պատահականություն չէր:
«Հաստատ դա դժբախտ պատահար չէր : Դա ապրիլի 24-ն էր, զատիկի օրն էր:
Այդ օրն անհրաժեշտ էր, որ մի հայ մեռներ: Սրան ես ամբողջ սրտով հավատում եմ: Հնարավոր է, որ Սևակի մահը պատվիրված էր: Հնարավոր է, որ մարդասպանին ուղղակի ասել էին` «այսօր մի հայ սպանիր» : Այս առումով Սևակը հարմար թեկնածու էր:»,-պատմում է հայրը:
Լրագրողի «վերջին օրերին հայերի վրա հաճախ են հարձակումներ լինում, հատկապես Սամաթիայում , դա ձեզ չի՞ անհանգստացնում» հարցին ի պատասխան Սևակի մայրն ասել է. «Իհարկե դա տագնապեցնող է, երբ տեսնում ենք, որ այլատյացությունը նոր թափ է առնում: Մեզ ասացին «կամ սիրեք, կամ լքեք»: Մենք սիրեցինք և հիմա մեռնում ենք: Ամենաշատը մեր երիտասարդների համար ենք վախենում»:
Հիշեցնենք, որ Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված ժանդարմերիական զորամասում 2011-ի ապրիլի 24-ին պոլսահայ Սևակ Շահինին հրազենից արձակված կրակոց սպանել էր ծառայակից Քվանչ Աղաօղլուն: Պաշտոնական վարկածի համաձայն` սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր պատահաբար արձակված կրակոցից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները