«BSR-Russia». Հայաստանը ԼՂ օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար կարող է դիմել Ռուսաստանին
«BSR-Russia»-ում հրապարակել է «Հայաստանը Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար կարող է դիմել Ռուսաստանին» վերտառությամբ հոդվածը:
«Անցած շաբաթ, երբ Լեռնային Ղարաբաղից հայտարարեցին, որ Երևան-Ստեփանակերտ առաջին կոմերցիոն թռիչքը հնարավոր է առաջիկա օրերին իրականացվի, Ստեփանակերտի օդանավակայանի թեման կրկին հայտնվեց լուրերում: Ւ պատասխան, Ադրբեջանի կառավարությունը հրահանգեց ՀՕՊ ուժերին հարվածել քաղաքացիական օդանավերին:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանի ՀՕՊ-ը կապահովի Երևան-Ստեփանակերտ չվերթների անվտանգությունը:
Ադրբեջանը չի փոխում իր՝ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ պահելու քաղաքականությունը, և ռազմական, այլ ոչ թե քաղաքական երաշխիքներ են անհրաժեշտ նման թռիչքների կազմակերպման համար:
Փորձագետները նշում են, որ նման երաշխիք կարող է Լեռնային Ղարաբաղում հանդիսանալ մեկ կամ մի քանի պետությունների ներկայությունը: Ոմանք չեն բացառում Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագրի հավանականությունը, ըստ որի հնարավոր կլինի Ղարաբաղում ավելի հզոր հրթիռային համակարգերի տեղակայումը և Ռուսաստանից որոշակի անվտանգության երաշխքիներ ստանալը»,-գրում է պարբերականը:
«Հունվարի 15-ին ՀՀ ՊՆ-ում ելույթ ունենալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայ-ռուսական համագործակցությունը անվանել է Հայաստանի անվտանգության հիմնաքար: Սակայն այս համագործակցությունը դեռևս չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին, իսկ ռուսական իշխանությունները երբեք չեն թաքցրել Ղարաբաղ խաղաղապահ ուժեր ուղարկելու ցանկությունը:
Բացառված չէ, որ ՀԱՊԿ խաղաղապահ առաջին առաքելությունը կդառնա Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգության ապահովումը և այս պատրվակով ռուսական ռազմական ուժերի մուտքը Ղարաբաղ:
Պատահական չէ, որ Ռուսաստանում բավականին ազդեցիկ «Նեզավիսիմայա գազետա»-ում հոդված է հրապարակվել, որում նշված է, թե «ղարաբաղյան հակամարտության սրումը ստիպում է Մոսկվային պայմանագրային զինծառայողներին տեղափոխել տարածաշրջան: Ռուսաստանը բարձրացնում է Հարավային Կովկասի դաշնակիցների ռազմական պատրաստվածությունը»,-գրում է «BSR-Russia»-ն:
«Ռազմական փորձագետները նշում են, որ Գյումրիի 102-րդ ռուսական բազայի պրոֆեսիոնալ զինծառայողներով համալրվելու արագ տեմպերը կապված է աշխարհաքաղաքական հնարավոր արագ փոփոխությունների հավանականության հետ, ինչը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի և նրա դաշնակիցների համար: Այս սցենարները կապված են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակման, և Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների սկսման հնարավորության հետ»,- գրել է «Նեզավիսիմայա գազետան»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները