Անդրիաս Ղուկասյանին այցելել են Շտապօգնության աշխատակիցները
Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց հացադուլը շարունակող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին այսօր առավոտյան այցելել են շտապօգնության աշխատակիցները:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում արդեն երկու օր հացադուլի նստած Ղուկասյանը հայտնեց, որ չափել են ճնշումը, ստուգել են ընդհանուր առողջական վիճակը: Հայտնել են, որ առողջական որևէ խնդիր չկա: Թեկնածուն դժգոհ չէ եղանակային պայմաններից, ուստի մտադիր է դեռ շարունակել բողոքի ակցիան:
Բժիշկներից զատ թեկնածուին տեսակցության են այցելում նաև նրա համախոհներն ու համակիրները: Երեկ նրան մոտեցել է նաև թեկնածուներից ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ասել է, որ պատրաստակամ է միանալ նրան:
Թեկնածուներից Արամ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ փետրվարի 8-ին ինքնաբացարկ է հայտնելու, իսկ մինչ այդ մեկ օր հացադուլի է նստելու ԿԸՀ դիմաց: Ա. Հարությունյանը նաև կոչ արեց մյուս թեկնածուներին ևս ինքնաբացարկ հայտնել:
Ա. Ղուկասյանն անդրադառնելով նաև իրեն ուղղված այս կոչին, ասաց, թե չի պատրաստվում հանել թեկնածությունը: Հացադուլի տեսքով իր պայքարը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հրաժարվել ընտրապայքարից:
Նախորդող` Անդրիաս Ղուկասյանը 6 թեկնածուների կոչ է անում միասնական ինքնաբացարկ հայտնել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները