Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետը սատարում է Սերժ Սարգսյանին
«Հայկական ժամանակը» գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը թերթի թղթակցին հայտնել է, որ փետրվարի 18-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում ինքն անձամբ սատարելու է Սերժ Սարգսյանին: «Ես, որպես քաղաքապետ, սատարում եմ գործող նախագահին, էլ հարցեր մի տվեք»,- ասել է Հակոբջանյանը:
Նա, փաստորեն, ԲՀԿ-ական արդեն երկրորդ քաղաքապետն է, ով, չնայած առաջիկա նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի չսատարելու ԲՀԿ-ի որոշմանը, հայտարարում է Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Թերթի տեղեկություններով, նախագահի առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանին պաշտոնապես և ոչ պաշտոնապես սատարելու են ոչ միայն ԲՀԿ-ական մյուս քաղաքապետերը, այլ նաև ամբողջ կուսակցությունը: