Իրանցի երաժշտագետ. Թառի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած պնդումները կեղծ են
Իրանցի երաժշտագետ. Թառի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած պնդումները կեղծ են:
Այդ մասին իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է Իրանի երաժշտագետների տան նախագահության անդամ՝ թառահար Դարյուշ Փիրնիաքանը:
Այն հարցին, թե Ադրբեջանը պնդում է, որ թառը ներկայում տարածված է Ադրբեջանում, հետևաբար ադրբեջանական մշակույթի բաղակցուցիչ մաս է կազմում, իրանցի երաժշտագետը պատասխանել է. «Թառը դեռևս գործածվում է Իրանում և նրա տարածքից դուրս չի եկել. Թառը պատմականորեն Իրանին պատկանող տարածքում է տարածում ունեցել, հետագայում է այդ տարածքն անջատվել Իրանից: Ավելին պատմական աղբյուրների համաձայն՝ Բաքվում թառ ընդհանրապես գոյություն չի ունեցել»:
«Օրինակ ջութակը կարող ենք կրկնօրինակել Իրանում, հետևաբար պետք է ասենք, որ ջութակն իրանակա ՞ն է: Դրանք Ադրբեջանի ներկայացրած կեղծ պնդումներն են և ճշմարտացի չեն»,-նշել է Դարյուշ Փիրնիաքանը:
Իրանի երաժշտագետների տան նախագահության անդամը, անդրադառնալով իրանական թառը ՅՈՒՆԵՍԿՕ-ում որպես Ադրբեջանի երաժշտական գործիք գրանցելու փաստին, նշել է. «Ցավոք Իրանը դեռևս այդ փաստի առնչությամբ պաշտոնական բողոք չի ներկայացրել»:
Հիշեցնենք, որ իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ իրանցի երաժշտագետ Բեհրուզ Վեջդանին, վկայակոչելով թառի վերաբերյալ դեռևս Աքեմենյան Կյուրոս Մեծ թագավորի ժամանակաշրջանից պահպանված արձանագրությունները, մասնավորապես նշել էր.«Ադրբեջանի կողմից թառի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին այն պարագայում է հայտ ներկայացվում, որ մինչև Ադրբեջանի Հանրապետության ի հայտ գալը, Իրանը թառ ուներ: Ավելին, մինչև Թուրքմենչայի պայմանագիրը Ադրբեջանի ներկայիս տարածքն Իրանի մաս է կազմել»:
Նշենք, որ Ադրբեջանը բացի իրանական երաժշտական գործիքներից սեփականացնում է նաև իրանցի մեծանուն բանաստեղծներին և պատմական դեմքերին:
Վերջերս Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման փոխնախարար Բահման Դարին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջևիի արձանը Հռոմին նվիրելու փաստին, նշել էր. «Առկա փաստները վկայում են, որ Նիզամի Գյանջևին իրանցի բանաստեղծ է, դա ապացուցելու կարիք չկա, ուղղակի որևէ երկրի կողմից ուրիշի մշակութային արժեքներն իրեն վերագրելը վայել չէ: Ադրբեջանը, չունենալով մշակութային արժեքներ, ստիպված բռնագրավում է այլ երկրների մշակութային արժեքները: Ադրբեջանի նման քայլը բացի մշակութային գողությունից, ուրիշ այլ կերպ հնարավոր չէ որակել»:
ԻԻՀ Մշակութային ժառանգության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Ադաբին էլ «ԻՌՆԱ»-ին տված հարցազրույցում՝ նշել էր, որ իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի ինքնության կեղծումը վկայում է Ադրբեջանի մշակութային աղքատության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին