11 տոկոսով ավելացել է շտապօգնության կանչերի թիվը
Երևանում գործում է 108 առողջապահական կազմակեպություն, որից 34-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ: 2012-ի թվականին Երևանի քաղաքապետարանը իր ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկներում կատարել է վերանորոգման աշխատանքներ, կառուցվել են թեքահարթակներ, վերազինվել են նոր սարքավորումներով:
Շտապօգնությանը նվիրաբերվել է 80 մեքենա, 11 տոկոսով էլ ավելացել են կանչերի թիվը: Նախորդ տարի առողջապահության ոլորտում կատարած իրենց աշխատանքը ամփոփ ներկայացրեց քաղաքապետարանի առողջապահության բաժնի պետի ժամակավոր պաշտոնակատար Կամսար Բաբինյանը:
Նրա ներկայացմամբ, 2012 թ հաշվի առնով սիրտ-անոթային հիվանդությունների արդիական լինելը, ուշադրություն է դարձվել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնին, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտին. բուժհաստատությունները նոր սարքավորումներ են ստացել:
Ներկայացնելով արդեն այս տարվա անելիքները, Կ. Բաբինյանն ասաց, առաջնային խնդիրներից է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկնինիկաներն ապահովել համապատասխան լաբորատոր դիագնոստիկա ծառայություններ մատուցող սարքավորումներով, շարունակվելու են տարբեր պոլիկնինիկաների վերանորոգման աշխատանքները, առաջին հերթին այն բուժհիմնարկների, որոնք ծառայություն են մատուցում երեխաներին:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին