Կապելլոն գոհ է Ռուսաստանի հավաքականում իր աշխատանքից
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հայտարարել է, որ գոհ է իր կատարած աշխատանքից և 2012 թ. թիմի արձանագրած արդյունքներից:
Արդեն կես տարի է, ինչ Կապելլոն գլխավորել է ռուսաստանյան ընտրանին: Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացրած 4 խաղում չկորցնելով ոչ մի միավոր` Ռուսաստանի հավաքականը գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը: 2013 թ. առաջին հանդիպման ժամանակ Կապելլոն շնորհավորել է լրագրողներին Ամանորի առթիվ, ինչպես նաև ամփոփել է իր կատարած աշխատանքի արդյունքները:
«Ես շատ ուրախ եմ, որ նման որոշում կայացրեցի.- նշել է Կապելլոն:- Աշխարհի առաջնության ընտրական խաղերում լավ արդյունքներ ենք արձանագրել: Ընկերական հանդիպումները, ինչպես միշտ` իմ կարիերայում, պարունակում են մեծ թվով փորձարարություններ: Ձգտում եմ հնարավորինս շատ ֆուտբոլիստների տեսնել գործի մեջ: Գոհ եմ այն ամենից, ինչ հաջողվել է անել: Իմ խնդիրը յուրաքանչյուր խաղացողի ճիշտ օգտագործելն է ու նրանից առավելագույն օգուտ ստանալը: Ռուսաստանյան առաջնությունում բոլորը գրեթե նույն կերպ են խաղում: Ես մտադիր եմ ինչ-որ բան փոխել մարտավարության մեջ, որպեսզի ունենանք մեծատառով թիմ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են