Մեխիկոյի քաղաքապետ. Հեյդար Ալիևի արձանը մայրաքաղաքի հիմնական պողոտայից հանվելու է
Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերան հայտարարել է, որ Մեքսիկայի մայրաքաղաքի հիմնական պողոտայից հեռացվելու է Ադրբեջանի նախկին նախագահի` Հեյդար Ալիևի բրոնզե արձանը: Այս մասին տեղեկացնում է «ABC» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, Մանսերան նշել է, որ ստալինյան ոճի Հեյդար Ալիևի արձանը տեղափոխվելու է այլ վայրը, ինչի վերաբերյալ որոշում կկայցվի այս շաբաթ:
Մեխիկոյի քաղաքապետը երեքշաբթի օրն ասել է, թե նման որոշում է կայացվել` հիմք ընդունելով մի խումբ մտավորականներից կազմված հանձնաժողովի ներկայացված եզրակացությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ադրբեջանը 5 միլիոն դոլարի չափով նվիրատվություն էր կատարել՝ բարեկարգելու համար այն այգին, որտեղ դեռևս նախատեսված էր կանգնեցնել Հեյդար Ալիևի արձանը:
Ալիևի արձանի դեմ բողոքի ալիք էր բարձրացել, որի մասնակիցները վիրավորական էին որակել Ադրբեջանի հանգուցյալ նախագահի նման բռնապետի արձան տեղադրելու հանգամանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան