ԵԽԽՎ-ն անդամ երկրներին կոչ է արել օրենքները համապատասխանեցնել ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքներին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է անում ԵԽ անդամ պետություններին մտածել, համակողմանի մի ռազմավարություն մշակել` վերջ տալու իրավական համակարգում ունեցած խնդիրները, որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կրկնվող գործերով չծանրաբեռնվի: Այդ մասին քննարկումը կայացել է հունվարի 22-ի երեկոյան ԵԽԽՎ նիստի ընթացքում, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
Ստրասբուրգյան դատարանի կենսագործունեության վերաբերյալ ուկրաինացի խորհրդարանական Սերգեյ Կիվալովի զեկույցի վրա հիմնվելով, այն երկրներին, որտեղ դատական գործընթացները երկար են ձգվում կամ մահվան ու անհետացումների գործերով հետաքննություններ չեն ձեռնարկվում, ԵԽԽՎ-ն կոչ է անում «վճռական գործողությունների դիմել»:
Որպես համակարգային խնդիր ունեցող երկրներ մատնանշվել են Բուլղարիան, Իտալիան, Մոլդովան, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան և Ուկրաինան: Հետևաբար ԵԽԽՎ-ն անդամ երկրներին կոչ է արել փոխել իրենց օրենքները, համապատասխանեցնել դրանք ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքներին` բարձրացնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ տեղեկացվածությունը, ինչպես նաև առավել սերտ համագործակցել քաղաքացիական հասարակության հետ:
Ուկրաինացի պատգամավոր Սերգեյ Կիվալովի զեկույցից հետո իր երկրի արդարադատության համակարգը ԵԽԽՎ պատգամավորներին ներկայացրել է Իտալիայի Արդարադատության նախարար Պաոլա Սեվերինոն (Paola Severino), որին ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Ժան Կլոդ Մինյոնը ներկայացրել է որպես հմուտ իրավաբան:
Իտալացի նախարարը հայտարարել է, որ Իտալիայի ազատազրկման վայրերը գերբեռնված են և հենց այդ պայմաններում իր իրավունքների ոտնահարման հայցով մի դատապարտյալ վերջերս շահել է դատը Եվրոպական դատարանում: Նա ընդգծել է, որ 2012-ին 3.178 նոր տեղ է ավելացվել ազատազրկման վայրերում, իսկ դրանց քանակը մինչև 2014 թվականը կհասնի 11.700-ի:
Հասմիկ Համբարձումյան, Ստրասբուրգ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա