Անժելա Սարգսյանի գործով` հավաք ՀՀ նախագահի նստավայրի դիմաց. Նոր մանրամասներ գործից
Ի պաշտպանություն Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արայանի` հունվարի 29-ին ժամը 13-ին կազմակերպվում է ստորագրահավաք և հանրահավաք` ՀՀ նախագահի նստավայրի դիմաց:
«Հայտարարվում է ստորագրահավաք, որի նպատակն է դադարեցնել ՀՀ-ում անարդարությունները, վերականգնել քրեական գործերի պատշաճ քննությունը և դրանց ճիշտ հանգուցալուծումները, մասնավորապես Կարեն Արայանի նկատմամբ անարդար դատավճռի վերանայումը և նրա անհապաղ ազատումը վերաքննիչ դատարանի դահլիճից, քանի որ գործում բացակայում են փաստերն ու ապացույցները, իսկ դրանց փոխարեն առկա են խեղաթյուրված փաստեր և օրենքի մի շարք կոպիտ խախտումներ:
Հայտարարվում է նաև հավաք, որը կկայանա հունվարի 29-ին ժամը 13-ին Նախագահի նստավայրի դիմաց՝ հասարակության դիմումն ու ստորագրությունները Սերժ Սարգսյանին հանձնելու նպատակով»,-ասված է տարածած հայտարարության մեջ:
Ինչպես պատմում է Կ. Արայանի մայրը` նախաձեռնությունը մի խումբ երիտասարդների է: Իր վիդեոբլոգում Մարինա Արայանը պատմում է իր որդու դեմ «շինծու » մեղադրանքների մանրամասների մասին և պահանջում հունվարի 31-ին կայանալիք վերաքննիչ դատական նիստում արդարադատություն՝ նիստերի դահլիճից ազատման տեսքով:
Մայրը պատմում է դատական նիստի ձայնագրություններից լսածների մասին:
Երբ պաշտպանը հարցնում է, թե ում է պատկանում «Ագանոռա» անունով էջը, Ա. Սարգսյանը պատասխանում է, թե էջն իրեն է, իսկ Կ. Արայանը «հասանելիություն« չի ունեցել դրան: Ձայնագրություններից մայրն իմացել է, որ վկաներին սպառնացել են, վախեցրել են: Ի դեպ, վկաներն ասել են, թե պոռնոգրաֆիկ լուսանկարները տեսել են հենց «Ագանոռա» անունով էջում, որը հասանելի չի եղել Կարենին:
Վկաները նաև հիմնավորում են, թե ինչու է այդ էջը պատկանում դերասանուհուն: Ի դեպ, մայրը պնդում է, որ գործով տուժող Կարեն Ղազարյանը չէ լուսանկարներում, իսկ տուժողն էլ վախենում է երևան գալուց:
Նախորդող հրապարակումներ`
Անժելա Սարգսյանի «տղամարդը» կարել է բերանը և հայտարարել անժամկետ հացադուլ
Ո՞ր պաշտոնյաներն են հովանավորում Անժելա Սարգսյանին
Անժելա Սարգսյանի «տղամարդու» դատավարությունը դուրս է եկել փակուղուց
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան