Հասարակություն 13:16 23/01/2013

Թուրքիան պահանջում է ոչ թուրքական հնությունները՝ օտարերկրյա թանգարաններին վախեցնելու միջոցով

Վերջերս թուրքական կառավարությունն ագրեսիվ արշավ է սկսել՝ ճնշում գործադրելով եվրոպական և ամերիկյան բազմաթիվ թանգարանների վրա՝ օսմանյան ժամանակաշրջանում երկրից դուրս բերված հնությունները վերադարձնելու համար:

Թեև հասկանալի է, որ երկրները ցանկանում են վերականգնել իրենց ժառանգության մաս կազմող հնագույն մասունքները, սակայն Թուրքիայի դեպքում առկա են որոշակի շեղումներ, որոնք հատուկ ուշադրության են արժանի:

Եթե այս թանկարժեք հնությունները Թուրքիայից դուրս բերվեին վերջին ժամանակներում առանց համապատասխան թույլտվության, ապա, թերևս կարելի կլիներ պնդել, որ թուրքական կառավարությունը իրավունք ուներ տեր կանգնելու դրանց, եթե անգամ դրանք պատկանում են հնագույն քաղաքակրթություններին, որոնք նախորդել են օսմանյան թուրքերի կողմից աշխարհի այս շրջանի նվաճմանը:

Զավեշտալի է, որ այս հնությունները պահանջող երկիրը պատմության խոշորագույն ավազակներից ու գողերից մեկն է, որ թալանել է այլ ազգերի մշակութային ժառանգությունը՝ հայերին, ասորիներին և հույներին պատկանող եկեղեցիներն ու վանքերը, հուշարձաններն ու դպրոցները: Պետք է մաքուր ձեռքեր ունենալ՝ ուրիշներին գողության մեջ մեղադրելու հանդգնություն ունենալու համար:

Ամենացնցողն այն է, որ թուրքական կառավարությունը պատրաստվում է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Բրիտանական թանգարանի՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության 1-ին հոդվածը, որտեղ ամրագրված է՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք»:

Համաձայն «International Business Times» (IBT) թերթում հրապարակված Չեյլան Յեգինuուի հոդվածի՝ մարդու իրավունքների օրենքների կիրարկմամբ հնություններ վերադարձնելը մի նոր հայեցակարգ է, որ երբեք չի օգտագործվել ոչ մի այլ երկրի կողմից: Անհավատալի է, որ աշխարհում մարդու իրավունքների ամենամեծ խախտողներից մեկը պատրաստվում է դատի տալ Բրիտանական թանգարանին՝ իբր Թուրքիայի քաղաքացիների իրավունքները խախտելու համար:

Թուրքիան պատրաստվում է հունվարի 30-ին սույն հայցով դիմել դատարան՝ «աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը»՝ Հալիկարնասի դամբարանը հետ պահանջելու համար: Սակայն Բրիտանական թանգարանը պնդում է, որ նա ապօրինի չի յուրացրել այդ հնագույն մասունքը: Թանգարանի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Օլիվիա Ռիկմանը «IBT»-ին հայտնել է, որ թանգարանի հավաքածուներում Հալիկարնասի դամբարանի քանդակները ձեռք են բերվել 1846, 1857 և 1859 թվականներին: Ռիկմանը հավելել է, որ «այս նմուշները ձեռք են բերվել բրիտանական երկու նախաձեռնությունների ընթացքում, երկուսն էլ «ֆիրմաններով» [օսմանյան իշխանությունների կողմից տրված իրավական թույլտվություններ], որոնք թույլ են տվել տեղանքում պեղումներ կատարել ու գտածո իրերը (1857 և 1859 թթ.) և Բոդրումի ամրոցը (1846 թ.) տեղափոխել Բրիտանական թանգարան»:

«IBT»-ը մեջբերում է Անգլիայի Ուորիկի համալսարանի մշակութային ժառանգության իրավունքի մասնագետ Շարլոտ Վուդհեդի խոսքերը՝ նշելով, որ նա տեղյակ չի եղել, որ երբևիցե մարդու իրավունքների մասին օրենսդրություն կիրառված լինի նման առարկաների վերադարձման համար: «Եթե հայցը ներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչի հիման վրա է այն վիճարկվելու, նաև՝ ինչպիսին է լինելու արդյունքը», նշել է Վուդհեդը:

Թուրքիան նաև օգտագործել է արվեստի գործերի արտահանումն արգելող օսմանյան մի օրենք, որպեսզի սեփականության իրավունքով հետ պահանջի արվեստի հնագույն գործերն աշխարհի խոշորագույն թանգարաններից, ինչպիսիք են Փարիզի Լուվրը, Լոս Անջելոսի Գետին, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը, Քլիվլենդի արվեստի թանգարանը և Հարվարդի Դումբարտեն Օուկսը: Եթե Թուրքիան կարող է պահանջել օսմանյան դարաշրջանի ունեցվածքը, ապա այն պետք է պատասխանատվություն կրի նաև օսմանյան դարաշրջանի պարտավորությունների համար, ինչպիսիք են թալանը, տարածքային բռնազավթումը և ցեղասպանությունը:

Նման վիճելի դատական հայցեր ներկայացնելով, Թուրքիան իրականում նպատակ ունի վախեցնել օտարերկրյա թանգարաններին՝ պահանջվող արվեստի գործերը վերադարձնելու համար: Եթե թանգարանները չենթարկվեն թուրքական ճնշումներին և հրաժարվեն վերադարձնել այդ ցուցանմուշները, հետաքրքիր է, արդյոք թուրքական կառավարությունը կշարունակի իր սպառնալից հայցը: Թուրքիայի համար մեծ վտանգ է ներկայացնում այն, որ նրա պահանջները դատարանների կողմից մերժվելու դեպքում, որևէ թանգարան երբեք չի համաձայնի վերադարձնել պահանջվող հնություններից որևէ մեկը:

Այնուամենայնիվ, եթե մի օտարերկրյա թանգարան ցանկություն հայտնի որևէ հնագույն մասունք վերադարձնել Թուրքիային, ապա պետք է պայման դնի թուրքական կառավարության առջև՝ պաշտոնապես բացահայտելու այդ օբյեկտների իսկական ծագումը, օրինակ՝ խեթական, հռոմեական, հունական, հայկական կամ ասորական: Սա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան վերացրել է հայկական հնագույն եկեղեցիների և հուշարձանների ծագումը վկայող բոլոր հիշատակումները դրանց մուտքի վրա ամրացված արձանագրություններից:

Աշխարհի խոշորագույն թանգարաններից հնությունները վերադարձնելու թուրքական ջանքերը եզակի հնարավորություն են ընձեռում հայերին՝ հրապարակել Թուրքիայի կողմից հազարավոր հայկական եկեղեցիների, վանքերի, դպրոցների, գերեզմանատների և ամրոցների չարաշահման և բացահայտ ոչնչացման մասին:

Հայերը պետք է դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ առարկելով արվեստի որևէ գործ Թուրքիային վերադարձնելու դեմ, մինչև որ թուրքական կառավարությունը օրենսդրորեն չպարտավորվի պահպանել և բացահայտել նրա տարածքում գտնվող հայկական հուշարձանների մնացորդների ծագումը: Հաջորդ քայլով պետք է պահանջել, որ Թուրքիան Պոլսո Հայոց պատրիարքարանին վերադարձնի ավելի քան 2000 հայկական եկեղեցիները:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}