Հայաստանյան բջջային օպերատորները պետք է արդիականացնեն իրենց ցանցերը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` այսօր հրավիրված նիստում քննարկվել և ընդունվել է «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից իրենց հանրային շարժական բջջային կապի ցանցերը զարգացնելու և արդիականացնելու մասին» որոշումը:
Այս մասին հայտնեցին հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Որոշման համաձայն՝ շարժական բջջային կապի օպերատորները պարտավոր են մինչև 2014 թվականի հունվարի 23-ը զարգացնել և արդիականացնել իրենց հանրային շարժական բջջային կապի ցանցերը՝ ապահովելով ձայնային և շարժական լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցումը հանրային շարժական բջջային կապի ծածկույթ չունեցող 18 բնակավայրերում: Միաժամանակ, ծածկույթով ապահովելու նպատակով նշված բնակավայրերը հավասարապես բաշխվել են 3 օպերատորների միջև՝ համաձայն ստորև ներկայացված ցանկի.
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԲԸ
|
«Ղ-ՏԵԼԵԿՈՄ» ՓԲԸ
|
«ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
|
Անտառամեջ
(Գեղարքունիքի մարզ)
|
Հալավար
(Լոռու մարզ)
|
Կաճաճկուտ
(Լոռու մարզ)
|
Կալավան
(Գեղարքունիքի մարզ)
|
Հայդարլի
(Լոռու մարզ)
|
Անտառամուտ
(Լոռու մարզ)
|
Բարեպատ
(Գեղարքունիքի մարզ)
|
Թանահատ
(Սյունիքի մարզ)
|
Բնունիս
(Սյունիքի մարզ)
|
Ներքին Շորժա
(Գեղարքունիքի մարզ)
|
Գնիշիկ
(Վայոց ձորի մարզ)
|
Գեղանուշ
(Սյունիքի մարզ)
|
Վերին Շորժա
(Գեղարքունիքի մարզ)
|
Հորս
(Վայոց ձորի մարզ)
|
Գոմարան
(Սյունիքի մարզ)
|
Մոզրով
(Վայոց ձորի մարզ)
|
Գեղատափ
(Տավուշի մարզ)
|
Դիցմայրի
(Սյունիքի մարզ)
|
Որոշմանը կարելի է ծանոթանալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ինտերնետային կայքում` www.psrc.am:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները