Թուրքերը ծրագրում են Ստամբուլում կառուցել աշխարհի խոշորագույն օդանավակայանը
Ստամբուլում նախատեսվում է կառուցել երրորդ օդանավակայանը, որը հավակնում է ուղևորասպասարկման ծավալներով խոշորագույնը լինել աշխարհում: Գործարկման առաջին փուլում կառուցվելիք օդանավակայանը նախատեսված է եղել, որ պետք է սպասարկի 100մլն ուղևորի, բայց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով այդ թիվը բարձրացվել է 120 միլիոնի:
Այս մասին, ըստ թուրքական «Zaman» պարբերականի, հայտնել է Թուրքիայի ծովային տրանսպորտի և հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմը: Օդանավակայանը զբաղեցնելու է 3.500 հեկտար տարածք, շինությունը լինելու է վեցհարկանի: Շինարարությունը ստանձնող շինընկերությանը որոշելու համար ընթացիկ տարում հայտարարվելու է մրցույթ`
Թուրք նախարարը նշել է, որ Փարիզը տարեկան 50մլն զբոսաշրջիկ ընդունելով 60մլրդ եվրո եկամուտ է ապահովում: Ըստ նրա` Ստամբուլի ներուժը պակաս չէ Փարիզից և Ստամբուլը, որպես 2020թ. Օլիմպիական խաղերը և Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն անցնակցնելու թեկնածու քաղաք, պատրաստվում է շատ լրջորեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում