Քարոզարշավի 4-րդ օր. Ր.Հովհաննիսյանին այսօր կարելի է հանդիպել Կենտրոնում
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյաննը մայրաքաղաքում կշարունակի իր շրջայցը: Այս անգամ «Ժառանգության» առաջնորդը ողջունելու է Կենտրոն վարչական շրջանում գտնվողներին:
«Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանն այսօր վաղ առավոտյան մեկնել է Տավուշի մարզ: Վերադարձը նախատեսվում է վաղը:
Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց անժամկետ հացադուլը շարունակում է Անդրիաս Ղուկասյանը: Նրա ներկայացուցիչը նախօրեին հայտարարել է, որ սահմանփակում են լրագրողների հետ հանդիպումները: Ղուկասյանին լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են հարցեր տալ ժամը 14-14:30 ընկած հատվածում:
Լրագրողների հետ հանդիպումներն ակտիվորեն շարունակում են «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ու էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Առաջինը հայտարարել է, որ ընտրություններց տասն օր առաջ ինքնաբացարկ է հայտնելու, իսկ երկրորդն ասել է, որ ակտիվ քարոզարշավը կսկսի փետրվարի 1-ից:
Պարույր Հայրիկյանն առայժմ ակտիվ է ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ակտիվորեն իր էջում զետեղում է հարցազրույցների, ելույթների ու ասուլիսների տեսագրությունները, տալիս դրանց գնահատականներ:
Թեկնածուներից Արման Մելիքյանն այսօր որևէ հրապարակային միջոցառում չի նախատեսել: ԼՂՀ նախկին ԱԳ նախարարը հայտարարել է, որ կասեցրել է քարոզարշավն ու զբաղվում է միայն «ընտրությունների իրավական լինելու» հարցով:
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր Վայոց Ձորում է: Նախատեսվում է, որ նա հանդիպումներ կունենա Վայքում, Մալիշկայում, Եղեգնաձորում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները