Այսօր Հովիկ Աբրահամյանը դառնում է 55 տարեկան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Հարգարժան Հովիկ Արգամի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ:
Լինելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ` Դուք անում եք հնարավորը հայկական երկու հանրապետությունների զարգացման ու բարգավաճման, մեր համազգային ծրագրերի ու նպատակների իրականացման, հայոց անկախ պետականության ամրապնդման ուղղությամբ: Արցախում գիտեն և բարձր են գնահատում Ձեր հայրենանվեր գործունեությունը:
Այս հոբելյանական օրը մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և մեծագույն հաջողություններ Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»: