Նալբանդյան. Ադրբեջանին չի հաջողվի մեկուսացնել Լեռնային Ղարաբաղը
Հունվարի 28-ին Փարիզում նախատեսված է ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ավելացնելով, որ անհրաժեշտության դեպքում կլինի նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում նախատեսված չէ:
Ստեփանակերտի օդնավակայանի գործարկման շուրջ Ադրբեջանի սպառնալիքների ու այդ երկրի օդային սահմանների պաշտպանության օրենքի ընդունման հարցի վերաբերյալ լրագրողները պարզաբանում խնդրեցին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից:
Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը աղմկում է և դրանով փորձում է քաղաքականացնել այդ հարցը: Նա հիշեցրեց, որ եռանախագահները բազմիցս կոչ են արել չքաղաքականացնել օդանավակայանի բացման հարցը, բացի այդ Ադրբեջանը եռանախագահների առջև պարտավորություն է ստանձնել զերծ մնալ ուժի սպառնալիքներից, բայց չնայած դրան Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սպառնալիքները շարունակվում են:
«Պարզ է, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացումը կապակցված չէ այլ խնդրի հետ, Մինսկի խմբի նախագահներն էլ բազմիցս հայտարարել են: Օդանավակայանի բացումն արվում է միմիայն հումանիտար ու քաղաքացիական նպատակով: Մինչ օրս Ադրբեջանին չի հաջողվել ու չի հաջողվելու իրականացնել ԼՂՀ-ին մեկուսացնելու իր հայտարարություններն ու նպատակները»,-ասաց ԱԳ նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները