ԵԽԽՎ-ում հաղթել է «խավիարային դիվանագիտությունը». Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով զբաղվող փաստաբան
Հունվարի 23-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական հասարակության կողմից անհամբերությամբ սպասվող Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ Շտրասերի պատրաստած զեկույցը չի ընդունվել:
«Faktxeber.com» կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Արիֆ Հաջըլըն հայտնել է. «Շտրասերն ասաց, որ պարտվել է: Բայց դա միայն նրա պարտությունը չէր, դա մարդկության, արդարության, իրավունքի պարտությունն էր: Ոչ մի հանցագործություն չկատարած, Եվրոպայի կողմից քարոզվող արժեքների վրա հիմնված ազատ կարծիք հայտնողները, անարդարությանը, անօրինականությանը դեմ հանդես եկողները հարված ստացան ԵԽԽՎ-ից, Եվրոպայից: Դա խթանելու է նոր քաղաքական դատապարտյալների առաջացմանը և առկա դատապարտյալների վիճակի ավելի վատացմանը: Ես դատապարտում եմ ԵԽԽՎ այդ որոշումը»:
Կայքի հետ զրույցում Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով զբաղվող փաստաբան Անար Գասըմլը հայտնել է, որ ԵԽԽՎ-ում հաղթել է «խավիարային դիվանագիտությունը»: Նշելով, որ արդեն վերջին հույսն էլ է մահացել, Անար Գասըմլըն ասել է. «Դա նշանակում է, որ Եվրոպայի նկատմամբ ադրբեջանական հասարակության հույսերը մարեցին: Սրանից հետո կարող են ավելի կոշտ պատիժներ լինել: Միաժամանակ կշատանան նաև ձերբակալությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան