«Ռոսգոսստրախ Արմենիան» գնել է մեկ այլ ապահովագրական ընկերություն
«Չորրորդ ինքնիշխանություն»թերթի տեղեկություններով` ««Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը, որը համարվում է Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար և միաժամանակ Ռուսաստանի պետական ապահովագրական ընկերության ներկայացուցիչն է, գնել է մեկ այլ ապահովագրական գործող ընկերություն:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` «Ռոսգոսստրախ Արմենիան» գնել է կամ «Գարանտ Ինշուրանսը», կամ էլ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություններից որևէ մեկը:
Թերթը նկատում է, որ «Գարանտ Ինշուրանսի» սեփականատերը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն է, իսկ «Ինգո Արմենիայի» սեփականատերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է: