Ե՛վ առաջադրվողները, և՛ չառաջադրվողներն իրենց խնդիրն են լուծում

 2013 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ արտահայտվում են բազմաթիվ կարծիքներ և գնահատականներ, որոնց մի մասը վերաբերում է ընտրությունների մրցակցային-ոչ մրցակցային լինելուն:

Հնչած կողմ և դեմ տեսակետներին անհրաժեշտ է ավելացնել ևս մեկը. այն, որ ընտրությունները մարդի՛կ են դարձնում մրցակցային կամ ոչ, ո՛չ թե նրանց ծրագրերը, հետագա անելիքները, ցանկությունները կամ գաղափարախոսությունները:

Թեկնածուներից և ոչ մեկը չի գալիս փրկելու Հայաստանը և հայ ժողովրդին, լուծելու Արցախի, Հայ Դատի և ազգային այլ խնդիրներ, չի գալիս համախմբելու հայերին հեռանկարային հարցերի շուրջ, չի գալիս կանգնեցնելու արտագաղթը, որովհետև իրատեսական նման ծրագիր ոչ մեկը, լայն իմաստով, չունի, եթե նման ծրագիր սկզնունքորեն հնարավոր է ունենալ, իհարկե: Ուրեմն, ոչ թե գաղափարները, այլ հենց մարդիկ՝ առանձին վերցված, որպես անհատներ, իրենց մասնակցելու և չմասնակցելու դրդապատճառներով են ընտրություններին որակ հաղորդում: Այո՛, չմասնակցողները նույնպես իրենց լուման ունեն ընտրությունների մրցակցային կամ ոչ մրցակցային լինելու մեջ, և ահա թե ինչու: Հասկանալու համար նախագահական գալիք ընտրությունները մրցակցային լինելու տեսանկյունից, պետք է փաստել կարևոր մի քանի հանգամանք:

Նախ` այն, որ գործող նախագահը վերընտրվելու է, կասկած չի հարուցում ո՛չ առաջադրված թեկնածուների, ո՛չ էլ չառաջադրվածների մոտ: Իսկ առաջադրված թեկնածուներից պետք է առանձնացել Սերժ Սարգսյանին, Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին, այն պարզ պատճառով, որ մյուսներն առաջադրվել են՝ ելնելով «все побежали, и я побежал» սկզբունքից: Այսինքն, նրանք որևէ խդնիր, առավել ևս քաղաքական /ուրեմն՝ հանրային/, իրենց առաջադրումով չեն դնում և չեն լուծում: Իսկ թվարկված երեք թեկնածուները դնում և լուծում են: Նախ, և՛ Հրանտ Բագրատյանը, և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը լավ հասկանում են, որ ՀՀ նախագահ չեն դառնալու: Այդ դեպքում ինչու՞ են առաջադրվում: Եվ արդյո՞ք այդ նույն բանի գիտակցումն է, որ պատճառ դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի և Դաշնակցականների չառաջադրման: Սրանք կարևոր հարցեր են, որովհետև դրանց պատասխանները բացահայտում են հոգեբանական որոշ իրողություններ, որոնք առկա են նրանց քաղաքական գործունեության մեջ, բայց ոչ բոլորին են տեսանելի:
Սերժ Սարգսյանն առաջադրվել է, որպեսզի հաղթի ընտրություններում, շարունակի լինել երկրի նախագահ և շարունակի իրականացնել արդեն սկսված ծրագրերը և նախաձեռնի նորերը:

Հրատն Բագրատյանն առաջարդվել է այլ պառճառով` որ ՀԱԿ-ը դադարեց նրա համար լինել հարմար հարթակ, և դրա մասին վկայում է նաև այն, որ նա հայտարարեց իր թեկնածությունը դնելու մասին ավելի շուտ, քան Լևոն Տեր-Պետրոյանը հայտնեց իր չմասնակցության վերաբերյալ: Սա նշանակում է, որ Հրանտ Բագրատյանն օր առաջ ունի իր համար հանրային նոր հարթակ ձևավորելու խնդիր, և նախագահական ընտրությունները լավ առիթ են դա իրականացնելու համար:
Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվել է, որովհետև նրա համար լսելի լինելու, ուշադրություն գրավելու, քաղաքական թատերաբեմում մնալու համար ամենահարմար առիթը նախագահական ընտրություններում պարտվելն է /ինչում նա համոզված է/ և հետո դրա պատճառների ու հետևանքների մասին բարձրաձայնելը:
Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվեց, որովհետև չի ուզում կորցնել այն ձայները, որ կուտակել է մինչ օրս: Լավ հասկանալով, թե ինչպես են ավարտվելու ընտրությունները, նա հասկանում է նաև, որ նրա մասնակցությունն ու պարտությունը կազդարարի նաև ՀԱԿ-ի «վերջը»: Իսկ եթե չես առաջադրվում՝ չես էլ պարտվում, և մնում ես որոշների համար որպես առաջնորդ կամ փրկիչ:

Թերևս նույն տրամաբանությամբ ու հոգեբանությամբ են առաջնորդվել ՀՅԴ-ում՝ որոշելով չմասնակցել ընտրություններին, լավ իմանալով, որ իրենց թեկնածուն հաղթելու հնարավորություն չունի: Այս պարագայում եղած ձայները չկորցնելն ավելի արդարացված է դիտարկվում, քան կորցնելը:
Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեց, որովհետև նրան, ըստ էության, առիթ էր պետք քաղաքականությունից դուրս գալու համար, և այս ընտրությունները առավել քան հարմար էին դրա համար: Թեև քաղաքականությամբ չզբաղվելու մասին նրա կողմից որևէ հայտարարություն դեռ չի եղել, սակայն ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի համար տնտեսական գործունեությամբ զբաղվելը, բարեգործի համբավ ունենալը քաղաքականությունից գերադասելի է:

Եթե վերադառնանք այն հարցին, թե մրցակցային են արդյոք 2013 թվականի նախագահական ընտրությունները, ապա պետք է փաստենք, որ՝ ոչ, մրցակցային չեն, որովհետև բացի գործող նախագահից, մյուսները /և առաջադրվածները, և չառաջադրվածները/ արդեն պարտվել են: Իրենք իրենց: Նրանք, ովքեր որոշեցին չմասնակցել, պարտվեցին իրենց փառասիրությանը, իսկ մյուսները որոշեցին մասնակցել՝ նախապես իմանալով, որ պարտվելու են, պարտվողի հոգեբանությամբ, ոչ թե նախագահ դառնալու համար, այլ ուրիշ՝ վերևում նշված խնդիրները լուծելու համար: Նրանք բոլորը լուծում են, ըստ էության, տարբեր խնդիրներ, և, հետևաբար, նրանք մրցակիցներ չեն:

Հեղինակ` Մովսես Դեմիրճյան

 Panorama.am-ը  տեղեկացնում է, որ խմբագրության  կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}