Բրյուսովի նոր ռեկտորը որևէ բան չի փոխել դեպի լավը
«Ազատ ուսանողներ» ֆորումի անդամ Նարեկ Սամսոնյանը, «Հրապարակ»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի` ռեկտորի պաշտոնից հեռացմանը, նշել է. «Կարծում էինք, որ նորանշանակ ռեկտոր Գայանե Գասպարյանը ինչ-որ բան կփոխի, բայց ըստ էության, ոչ միայն որևէ բան չի փոխվել դեպի դրականը, այլև ավելի շատ է բևեռացումը խորանում ուսանողների մեջ»: Ն. Սամսոնյանը նաև նշել է, որ անցյալ տարվա փետրվարին լրացել է ուսանողական խորհրդի ընտրություններ անցկացնելու ժամկետը, այսինքն`ուսխորհուրդն այդ ժամանակից արդեն ոչ լեգիտիմ է, քանի որ լիազորությունների ժամկետն ավարտվել է: