«Ժառանգությունը» հերքում է. բուհերում թռուցիկ չի բաժանվել
«Ուսումնական հաստատություններ այցելելությունը որևէ քարոզչական բնույթ չի ունեցել: Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՊՃՀ, ԵՊՀ և Մանկավարժական համալսարանի գրադարաններին նվիրել է իր որդու գրած` Հովհաննիսյանների տոհմի պատմության մասին գիրքը: Որևէ թռուցիկ բուհերի մասնաշենքերում չի բաժանվել», - panorama.am-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կենտրոն համայնքում քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆի Հովհաննիսյանի հետ այցելելով ուսումնական հաստատություններ՝ վերջինիս նախընտրակյան շտաբի աշխատողները կամ կամավորները թռուցիկ են բաժանել:
Հիշեցնենք, որ սոցկայքերում տեղ են գտել հրապարակումների` թե Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները բուհերում քարոզչությամբ են զբաղվել այն դեպքում, որ առաջինն են հանդես գալիս ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացման օգտին:
Մասնավորապես` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում զետեղել էր հետևյալը.
«Րաֆֆի Հովհաննիսյանը սովորություն ունի պարբերաբար հիշեցնելու, որ կրթական օջախները չպետք է ներգրավվեն քաղաքական գործընթացներում։ Պարոն Հովհաննիսյանը, ինչ խոսք, արդարացի է, և նրա այդ դիտարկմանն ընդդիմախոսներ, թերևս, դժվար թե գտնվեն։
Սակայն «Ժառանգության» ղեկավարը քիչ առաջ շրջում էր պետական մանկավարժական համալսարանի տարածքում, բաժանում նախընտրական թերթիկներ, այցելում բուհի գրադարան։ Փաստորեն, ճշմարտությունը ճշմարտություն է միայն до поры, до времени»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ակցելել էր Երվանդ Քոչարյանի տուն-թանգարան, Մատենադարան, ՀՊՃՀ, Շախմատի տուն, ԵՊՀ և ՀՊՄՀ:
Րաֆֆի Հովհաննիսյանը ճանապարհին մտավ թանգարան, Մատենադարան, հանդիպեց Եվգենի Պետրոսյանին…
Րաֆֆի Հովհաննիսյան. Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը փոխվելու է իմ ընտրվելու դեպքում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա