Ռոբերտո Բաջիոն հեռացել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Ռոբերտո Բաջիոն հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Նա այդպիսի որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ֆեդերացիան հրաժարվեց հաստատել երկրում ֆուտբոլի զարգացման իր ծրագիրը:
«2011 թ. դեկտեմբերին ես ֆեդերացիայի քննարկմանը ներկայացրեցի 900 էջից բաղկացած ծրագիր` իտալական ֆուտբոլի զարգացման վերաբերյալ,- Բաջիոյի խոսքերը մեջբերել է «Sky Italia»-ն:- Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, այդ աշխատանքն իզուր էր կատարվել: Ես չեմ ուզում հենց այնպես պաշտոն զբաղեցնել: Սովոր եմ, որ իմ աշխատանքը մարդկանց օգուտ է տալիս: Ուստի որոշեցի հեռանալ իմ պաշտոնից, չնայած որ այն հեշտությամբ չէր տրվել ինձ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են