Հասարակություն 13:00 24/01/2013

Ս. Մարտիրոսյան. Նախագահի թեկնածուների մեծ մասը համացանցի ներուժը չի օգտագործում

Համացանցում, սոցիալական կայքերում ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզչության, պաշտոնական կայքերի և դրանց բովանդակության շուրջ Panorama.am-ի զրույցը տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

-Պարոն Մարտիրոսյան, ժամանակակից աշխարհում ընտրությունների, քարոզարշավի ժամանակ ակտիվորեն կիրառվում են արդի ինֆորմացիոն տեխնոլոգիաները, ինտերնետը, որը հաճախ վճռորոշ ազդեցություն է ունենում ընտրությունների արդյունքների վրա: Ինչպե՞ս կբնութագրեք ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզչությունը համացանցում:

-Քարոզարշավը չսկսած մի քանի թեկնածու արդեն սոցցանցերում ակտիվ գովազդ էին իրականացնում: Օրինակ, Վարդան Սեդրակյանը արդեն մի քանի ամիս է Ֆեյսբուք սոցցանցում քարոզչություն է անում, որի արդյունքում դարձավ ճանաչելի անձնավորություն, խոսքը ոչ թե ռեյտինգի, այլ զուտ ճանաչելիության մասին է: Նույնը մինչև քարոզարշավ սկսելը արդեն Անդրիաս Ղուկասյանն էր գովազդ տեղադրում, Պարույր Հայրիկյանը՝ վերջին օրերին: Այսինքն համացանցում ամենաակտիվը եղել է զուտ Ֆեյսբուքում իրականցվող քարոզչությունը: Այս ընթացքում արդեն պաշտոնական կայքերը սկսեցին աշխատել, որոնց մեծ մասը այնքան էլ հետաքրքիր չեն: Զուտ արևմտյան մոտեցումներով կարելի է ասել, որ Պարույր Հայրիկյանի կայքում դրամահավաք է իրականացվում, որը շատ ընդունված բան է աշխարհում միկրոներդրումների տեսանկյունից քաղաքացիներին ներգրավելու իմաստով: Կայքերում այլ հետաքրքիր նորարարություններ կան, օրինակ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքում վատ տեսնող, հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար առկա է քարոզչական նյութերի աուդիո տարբերակը: Այսինքն՝ հիմնականում օգտագործվում է սոցցանց Ֆեյսբուքը, իսկ կայքերը թեև կան, բայց դրանց մեծ մասը ակտիվ քարոզարշավի մեջ դեռևս չի օգտագործվում:

-Ընդունված է ասել, որ համացանցը մարդկանց միջև ինտերակտիվ, հետադարձ կապի հնարավորություններ է տալիս, և արդի պայմաններում այն որոշ չափով փոխարինում է կենդանի կապը: Որքանո՞վ են նախագահի թեկնածուները օգտագործում իրենց պոտենցիալ ընտրողների հետ կապի այդ հնարավորությունը:

-Հետադարձ կապի հնարավորությունը կա Ֆեյսբուքում, սակայն դա միակողմանի բնույթ է կրում: Թեկնածուները կամ իրենց թիմերը պարզապես քարոզչական նյութերը տարածում են: Այդ առումով ընտրողի և թեկնածուի միջև հետադարձ կապը միակողմանի է:

-Ի՞նչն է պատճառը, որ թեկնածուների մեծ մասը ինտերնետի այդ բաց ու լայն հնարավորությունները չեն օգտագործում:

-Պետք է նշել, որ այդ հնարավորությունները միայն նոր են սկսում օգտագործել: Հայաստանում սոցցանցերն օգտագործելու փորձը կա, բայց դեռևս այդքան ճկուն չի օգտագործվում: Խնդիր կա նաև թեկնածուների թիմերում, որոնք ավելի ավանդական մեթոդների կողմնակից են:

-Հայտնի է, որ, օրինակ, «Օդնոկլասնիկի» սոցցանցում ավելի շատ հայաստանցի օգտատեր է գրանցված, քան Ֆեյսբուքում: Կարելի է ենթադրել, որ թեկնածուները իրենց խոսքը պոտենցիալ ընտրողների ավելի մեծ լսարանի հասցնելու խնդիր ունեն: Ինչո՞ւ է, այսպես ասած, նախընտրական վիրտուալ պայքարը ծավալվում գերազանցապես Ֆեյսբուքում:

-«Օդնոկլասնիկը» ավելի շատ անհատական շփման համար է նախատեսված, սակայն, իսկապես, ցանկության դեպքում այն կարելի է արդյունավետորեն օգտագործել: Ֆեյսբուքում են գտնվում հիմնական լրատվամիջոցները, լրագրողները, քաղաքական մեկնաբանները, այսինքն արդեն ձևավորված լսարան կա, որի հետ կարելի է աշխատել, և հնարավորություն է տալիս գովազդը ավելի թիրախավորված տարածել: «Օդնոկլասնիկը» այդքան ճկունություն չունի: Մյուս կողմից, երբ ուռճացվում է մի բան, մյուսների վրա ուշադրություն չեն դարձնում: Սոցցանցերը շատ ավելի շատ են, հնարավորությունները շատ ավելի մեծ, բայց հիմնական ներուժը միայն Ֆեյսբուքում է օգտագործվում: Թեկնածուների մեծ մասը ավելի շատ առաջ են մղում իրենց ֆեյսբուքյան էջերը, քան պաշտոնական կայքերը:

-Ընդհանուր ինչպե՞ս կարելի է գնահատել նախագահի թեկնածուների պաշտոնական կայքերը և նրանց բովանդակությունը:

-Ինչպես նշեցի, թեկնածուների մեծ մասի պաշտոնական կայքերը դիտողի մոտ մեծ հետաքրքրություն չեն առաջացնում: Օրինակ, Անդրիաս Ղուկասյանի կայքը այդ առումով շատ վատն է, նման կայքեր 90-ականներին էին ստեղծվում, շատ հին ոճ է: Որպես նորօրյա կաղապարները հաղթահարող գործիք ինչ-որ չափով կարող է աշխատել՝ չնայած պարզ է, որ շատ քիչ մարդ կա, որ կարող է նստել այդքան երկար տեքստ ընթերցել: Պարույր Հայրիկյանի կայքը երաժշտական, ակտիվ կայք է, յուրահատկությունը այն է, որ այնտեղ դրամական նվիրատվությունների բաժին կա: Րաֆֆի Հովհաննիսյանի կայքը քիչ ֆունկցիոնալ ունի, բայց ավելի շատ բուկլետի կամ թռուցիկի տեսքով է ամեն ինչ արված, կարճ, կոնկրետ նյութերով՝ ի հակադրություն, օրինակ, Պարույր Հայրիկյանի կայքի, որը գերծանրաբեռնված է նյութերով: Վարդան Սեդրակյանի կայքը հին է, դեռ գործում է մինչ նախընտրական շրջանը, այնտեղ նա տեղադրում է իր նյութերը, հարցազրույցները, ասուլիսները: Հրանտ Բագրատյանի կայքը ավելի շատ իրազեկող կայք է, բլոգի ֆորմատով: Դիզայնի, տեխնիկական, բովանդակային հագեցվածության առումով Սերժ Սարգսյանի կայքը ավելի որակով է պատրաստված: Արման Մելիքյանը և Արամ Հարությունյանը ընդհանրապես պաշտոնական կայք չունեն: Կարելի է գնահատել, որ թեկնածուների մեծ մասը արդի տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառում են, սակայն ամբողջ ներուժը չեն օգտագործում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}