ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը վերադարձել է Հայաստան
«168 ժամ»-ի թղթակցին ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը փոխանցել է, որ երեկ առավոտյան Ստեփան Դեմիրճյանը վերադարձել է Հայաստան: Նրա խոսքով` Ստեփան Դեմիրճյանի առողջական վիճակը լավ է և հետվիրահատական որևէ բարդություն չի առաջացրել: Հարցին, թե ՀԺԿ նախագահն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ե՞րբ կհայտնի իր դիրքորոշումը, Գրիգոր Հարությունյանը պատասխանել է, որ առայժմ այդ մասին քննարկում կուսակցությունում չի եղել: «Պարոն Դեմիրճյանը դեռ նոր է եկել, չի հանգստացել: Ընտրությունները ոչ մի տեղ չեն փախչի: Իսկ ընտրություն լինելո՞ւ է»,- ասել է Գրիգոր Հարությունյանը: Թերթը հիշեցնում է, որ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը վիրահատվել էր Գերմանիայի Մյունհեն քաղաքում՝ հունվարի 9-ին: