EuFoA. Պ. Հայրիկյանը և Հ. Բագրատյանն ամենաքիչ հավանության արժանացած թեկնածուներն են
Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ընկալվում է որպես Հայաստանի քաղաքական հիմնախնդիրները լուծող լավագույն թենկածու: Ր. Հովհաննիսյանը գնահատվել է որպես մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության խնդիրները լավագույնս լուծող թեկնածու: Մնացած թեկնածուները հասարակության կողմից չեն ընկալվում որպես Հայաստանի քաղաքական խնդիրները լուծելու ունակ քաղաքական գործիչներ: «Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ» հարցման արդյունքների համաձայն այսպիսին է ընտրողների պատկերացումները առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրցած թեկնածուների մասին: Հարցման արդյունքները լրագրողներին ներկայացրեց TNS opinion Բրյուսելի մեթոդների և վիճակագրության տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցերը:
Հարցումը պատվիրվել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպության (www.EuFoA.org) կողմից՝ ընտրություններին ընդառաջ փաստերի վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար: Տվյալ հարցման դաշտային աշխատանքներն իրականացվել են 2013-ի հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: 1607 դեմառդեմ հարցազրույցներ են անցկացվել Հայաստանի բոլոր մարզերի 18 տարեկան և բարձր բնակիչների շրջանում:
Բոլոր հարցվածների ավելի քան 60%-ը դրական է վերաբերվում Ս. Սարգսյանին: Պ. Հայրիկյանը և Հ. Բագրատյանն ընկալվում են որպես ամենաքիչ հավանության արժանացած թեկնածուներ: Չորս թեկնածուներ հասարակությանը շատ քիչ են հայտնի:
Հարցման արդյունքներին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները