Հարցազրույցներ 16:43 25/01/2013

Ա. Պետրոսյան. Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Իսրայելը ձգտում են Իրանի միջուկային ծրագրի խաղաղ հանգուցալուծմանը

 Արևելագետ Արմեն Պետրոսյանը նմանություն է տեսնում Իսրայելում նախընտրական իրողությունների և նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածի և  այսօրվա հայաստանյան իրականության մեջ`«Երկու դեպքում էլ ընդգծված ֆավորիտ կա»:
Թե Իսրայելում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և հետընտրական ընթացքի ինչ հնարավոր զարգացումներ կան, Panorama.am-ը զրուցեց արևելագետի հետ
:

-Ինչպե՞ս և ի՞նչ մթնոլորտում անցան ընտրությունները:
-Ընդհանուր առմամբ, տվյալ դեպքում, դժվար թե Իսրայելում կգտնվեր որևէ մեկը, ով կկասկածեր վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի գլխավորած քաղաքական ուժի՝ աջ, պահպանողական ուղղվածություն ունեցող «Լիկուդ-Բեյտենու» դաշինքի հաղթանակին: Սակայն անակնկալներ, այնուամենայնիվ գրանցվեցին: Նախ, առաջատարի հաղթանակը բավականաչափ համոզիչ չէր, այն ստացավ ընտրողների՝ սպասվածից շատ ավելի սակավ քանակությամբ քվեներ, ինչը, թերևս, կարելի է բացատրել իշխող ուժի վարած քարոզարշավով, մոտեցումներով, ինչի վրա լրջորեն ազդել էր ինքնավստահության գործոնը` մրցակցությունից դուրս լինելու համոզմունքով պայմանավորված, ինչպես նաև նրա առաջնորդների թույլ տված մարտավարական որոշակի թերությունները` կապված ընտրազանգվածին հուզող առաջնային խնդիրների որոշակիորեն շրջանցման հետ: Հաջորդ անակնկալը, թերևս, երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժի անսպասելի հաջողություններն էին. նախկին լրագրող Յաիր Լապիդի գլխավորած կենտրոնամետ «Յեշ Ատիդ» (Կա ապագա) կուսակցությունը, որը ստեղծվել էր 2012թ., ստացավ ընտրողների քվեների բավականին պատկառելի քանակություն, և տեսականորեն համարվում է ընտրությունների անուղղակի առաջատարը՝ 19-ը մանդատով: Իսկ, ընդհանուր առմամբ, Իսրայելի Կնեսետի 120 տեղերից աջ և ձախ ճամբարների միջև մանդատների բաշխման տարբերությունը չնչին է, ինչը բավականին բարդ դրության մեջ է դնում ներկայիս վարչապետին՝ կոալիցիայի ձևավորման նպատակով ակնկալվող բանակցություններում:
-Իսկ ինչո՞վ կբացատրեք զարգացումների նման ընթացքը:
-Ընտրությունների նման արդյունքների և Լապիդի կուսակցության այսօրինակ հաջողությունների հիմնական բացատրությունը և հիմնավորումը, թերևս, պայմանավորված է իսրայելական հասարակության շրջանում իշխող մթնոլորտով, և, դրան համահունչ, Լապիդի իրականացրած գրագետ քարոզարշավով: Այնուամենայնիվ, մի համգամանք ևս պետք է աչքաթող չանել` ընտրողների՝ վերջին 14 տարիների կտրվածքով ցուցաբերած աննախադեպ ակտիվությունը՝ շուրջ 67%, քանի որ այս անգամ, ըստ էության, քվերակությանը հետևողականորեն մասնակցել է իսրայելական հասարակության այն հատվածը, որը չափազանց պասիվ է եղել նախորդ ընտրություններին: Վերջին մի քանի ընտրական գործընթացների դիտարկումը ցույց է տալիս, որ Իսրայելում գոյություն ունի ընտրողների որոշակի զանգված, որը դժգոհ է այն ծրագրերից ու առաջարկներից, որոնք ներկայացվում են ավանդական կուսակցությունների կողմից. նրանք փնտրում են «երրորդ ուղին», ոսկե միջինը, բոլորովին նոր ուժի, որը կառաջարկի նոր պատասխաններ արդի մարտահրավերներին:

-Ի՞նչ հնարավոր դաշինքներ են ենթադրվում:
-Ընհանրապես Իսրայելի պատմության ողջ ընթացքում ընտրությունների արդյունքում որևէ ուժի չի հաջողվել բացարձակ հաղթանակ տանել, ստանալ Կնեսետի տեղերի կեսից ավելին՝ գոնե 61 մանդատ: Հետևաբար կոալիցիոն կառավարություններն արդեն ձևավորված ավանդույթ են այդ երկրի պետական կառավարման համակարգում: Նախևառաջ նշեմ, որ տեսականորեն հնարավոր է նաև ձախ և կենտրոնամետ ուժերի կողմից կառվարության ձևավորումը, եթե այդ գործընթացը չհաջողվի գլուխ բերել Նեթանյահուին`որպես ընտրություններում հաղթանակ տարած քաղաքական ուժի առաջնորդի: Սակայն թե′ երկրի ներսում և թե′ նրանից դուրս ու հատկապես մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված քաոսային և պայթունավտանգ իրավիճակը թույլ են տալիս պնդելու, որ Նեթանյահուն կանի ամեն հնարավորը նոր կառավարությունը ձևավորելու և դրա ղեկը ստանձնելու համար: Թերևս, հետընտրական շրջանի հիմնական խնդիրը կհանդիսանա ձևավորվելիք իշխող կոալիցիայի կազմը, ընդլայնվածության մակարդակը, հետևաբար նաև կայունությունը: Այս առումով, նրան սպասվում են ծանր բանակցություններ, լուրջ սակարկություններ` իշխանական կարկանդակը բաժանելու հարցում: Մի հանգամանք ակնհայտ է, որ ձևավորվելիք կառավարությունը չի ունենա բացարձակ աջակողմյան ուղղվածություն, և գործող վարչապետի համար բավականին բարդ կլինի լիարժեքորեն առաջ տանել ներքին և արտաքին հիմնախնդիրիների կարգավորման պահպանողական բլոկի մոտեցումները:
-Ի՞նչ ազդեցություն կունենան ընտրությունների արդյունքները տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում:
-Ըստ էության, երկրի անվտանգային հարցերն, որոնք այս քարոզարշավի ընթացում որոշակիորեն ստվերում էին մնացել երկրի ներսում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների ֆոնին, միշտ առաջնային և վճռորոշ նշանակություն են ունեցել Իսրայելի հասարակական-քաղաքական կյանքում: Ընտրությունների արդյունքում առաջացած իրողությունները թույլ են տալիս պնդել, որ երկրի արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուները կմնան նույնը, ինչին և ձգտում էին «Լիկուդ-Բեյտենու» դաշինքի ղեկավարները` գնալով արտահերթ ընտրությունների: Մի բան ակնհայտ է, որ Իսրայելը, ցանկացած ուժային դաշինքի կառավարման պարագայում, չի կարող հանդուրժել Իրանի՝ միջուկային զենք ստեղծելու ծրագիրը, սա միանշանակ է և համակողմանի փաստարկված այդ երկրի անվտանգային քաղաքականության դիրքերից: Խնդիրն այստեղ մոտեցումների հեռվությունն է, հռետորաբանության տարբերությունը: Չնայած որ Իրանի միջուկային զենքին տիրապետելու հանգամանքը ամբողջովին մերժելի է Թել-Ավիվի կողմից, ամեն դեպքում, չեմ կարծում, որ Իսրայելի որևէ կառավարություն, առանց ԱՄՆ-ի հետ փոխհամաձայնության, յա դհարցում ինքնուրույն քայլերի կգնա: Այս համատեքստում ակնհայտ սկզբունքային տարաձայնություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի վերընտրված ղեկավարների միջև վերոնշյալ խնդրի լուծման մոտեցումների և հռետորաբանության տեսանկյունից: Թեպետ պետք է նշեմ, որ երկու երկրների միջև հարաբերությունները խորքային ռազմավարական բնույթ ունեն, և չնայած նրանց իշխող վարչակարգերի հարաբերություններում երբեմն ծագող սառնությանը` դրանց բնույթը ամենևին չի փոխվում: Եվ դարձյալ, չնայած առկա տարաձայնություններին, այնուամենայնիվ, անհերքելի է, որ այս պարագայում և տվյալ ժամանակամիջոցին երկու կողմն էլ առավելապես ձգտում է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ հանգուցալուծմանը:

-Իսկ ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել իսրայելա-պաղեստինյան խաղաղ կարգավորման գործընթացում:
-Ձեր նշած խնդրի տեսանկյունից ևս այս ընտրություններն առանձնահատուկ էին, քանի որ ողջ քարոզարշավի ընթացքում այս հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցերը որոշակիորեն մնացել էին լուսանցքում: Այս համատեքստում, կարելի է ենթադրել, որ, չնայած անընդհատ ավելացող միջազգային ճնշումներին, էական և առանցքային փոփոխություններ ակնկալել Իսրայելի նոր իշխանությունների մոտեցումներում, իրատեսական չէ, քանի որ հատկապես վերջին տարիներին իսրայելական հասարակության շրջանում, հետևաբար նաև քաղաքական դաշտում զուգահեռաբար լայնորեն աճում են աջ-ծայրահեղական և արմատական-կրոնական հայացքներ ունեցող հոսանքները, որոնց գաղափարախոսության առանցքում կրոնական սիոնիզմն է, միասնական, անբաժանելի Իսրայելը: Ասվածի վառ օրինակը Նեֆտելի Բեննետի գլխավորած ծայրահեղ աջ ուղղվածություն ունեցող «Հրեական տուն» կուսակցության հաջողություններն էին`12 մանդատ նորընտիր Կնեսետում: Հետևաբար, կարելի է փաստել, որ իսրայելական ներկա կառավարող օղակները պատրաստ չեն խաղաղ կարգավորման, հատկապես ՄԱԿ-ում պաղեստինյան կողմի նախաձեռնած վերջին գործողություններից հետո:

-Իսկ կարելի է որոշակի փոփոխություններ ակնկալել հայ-իսրայելական հարաբերություններում հատկապես երկու երկրներում ակնկալվող հետընտրական վերադասավորումների համատեքստում:
-Մեր երկրների միջև առկա հարաբերությունները զարգացման լուրջ պոտենցիալ ունեն, որը լիարժեքորեն կյանքի կոչելու համար երկկողմանի քաղաքական կամք է անհրաժեշտ: Ըստ իս` նախևառաջ այստեղ անելիք ունի իսրայելական կողմը` վերանայելով Հարավային Կովկասում իրականացվող ակնհայտ ոչ հավասարակշռված քաղաքականությունը: Հետևաբար մնում է հուսալ, որ այս հանգամանքը ըստ արժանվույնի կգնահատվի և դրան առաջնային տեղ կհատկացվի Իսրայելում ձևավորվելիք կառավարության արտաքին քաղաքական օրակարգում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am
15:48
Հիմա ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում, ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ. Միրզոյանը՝ լրագրողին
«Հիմա երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ, լսեցինք Ձեզ»,-ասաց ԱԳ նախարարի պաշտոնը...
Աղբյուր` Panorama.am
15:43
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հանդիպել է Ալիևին, այնուհետև կայցելի Հայաստան
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Բաքու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քաղաքական և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}