Տնտեսություն 10:33 25/01/2013

«ԱրՔա»-ի ծրագրային փոփոխության պատճառով քարտերը կարող են մի քանի ժամ չսպասարկվել

«Ամերիաբանկ» ընկերությունն իր հաճախորդներին տեղեկացնում է, որ փետրվար 8-ի լույս 9-ի գիշերը ԱրՔա ընկերությունն իրականացնելու է ծրագրային ապահովման փոփոխություն, որի ընթացքում քարտերը կարող են մի քանի ժամ չսպասարկվել:

«Ինչպես նաև ս.թ.-ի հունվարի 26-ից սկսած 9 աշխատանքային օրերի ընթացքում, ԱրՔա համակարգի փոփոխությունների հետևանքով, քարտերով որոշ նոր ծառայությունների տրամադրումը (այդ թվում՝ վարկային սահմանաչափերի փոփոխություններ, վիրտուալ քարտերի գրանցում, փոփոխությունների կատարում քարտերի տվյալներում SMS-ի միջոցով) հասանելի չի լինի»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Մանրամասն տեղեկությունների համար հաճախորդները կարող են զանգահարել Ամերիաբանկ (010) 56 11 11 կամ ԱրՔա (010) 44 03 80; (010) 44 02 24 հեռախոսահամարներով։


Ընկերությունը նաև հայտարարությանը կցել է «Արքա» ընկերությունից ստացված հաղորդագրությունը, ըստ որի.

«Բանկի ArCa, Visa, Master քարտերի թողարկումն ու սպասարկումն իրականացնող «Արմենիան Քարդ» Պրոցեսինգային կենտրոնը մեկնարկում է նոր ծրագրային ապահովման անցման աշխատանքները` նպատակ ունենալով էապես բարելավել քարտերի սպասարկման որակը:

Այդ կապակցությամբ ս.թ. հունվարի 29-ից ժամանակավոր դադար է հայտարարվում բանկի կողմից նոր քարտերի թողարկման, քարտերի փոխարինման, ինչպես նաև առևտրի և սպասարկման կետերում նոր POS տերմինալների ակտիվացման և ԱԳՄ տեղադրման գործողությունների մասով:

Նշենք, որ շրջանառության մեջ գտնվող քարտերը և դրանք սպասարկող տեղադրված սարքավորումները շարունակելու են գործել: Այնուամենայնիվ, մինչև նոր ծրագրային ապահովման անցման գործընթացի ավարտը չեն բացառվում համակարգի բնականոն աշխատանքի խափանումներ (այսպես կոչված «անցումային ժամանակահատվածի» հետ կապված խնդիրներ), որոնք անխուսափելի են նմանատիպ խոշորածավալ նախագծերի իրականացման ժամանակ:

Մենք ներողություն ենք խնդրում պատճառած հնարավոր անհարմարությունների համար և տեղեկացնում, որ բոլոր հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ձեզ սպասարկող բանկի հեռախոսահամարով»:

«ԱՐՔԱ»-ից Panorama.am-ին հայտնեցին հետևյալը.

ԱՐՔԱ համակարգում մեկնարկում է ամբողջովին նոր ծրագրային հենքին անցման աշխատանքների վերջին` միգրացիայի փուլը:
ԱՐՔԱ համակարգում նոր ծրագրային հենքի ներդրմանը նախորդել են մեկ տարուց ավել տևած խոշորածավալ աշխատանքներ: Այդ ընթացքում տեղադրվեցին նոր սերվերային հզորություններ, վերազինվեցին և համալրվեցին ենթակառուցվածքային համակարգերը (էլեկտրամատակարարում, հովացման համակարգեր և այլն): Նոր ծրագրային հենքի ներդրման և տեղայնացման շրջանակներում Ընկերությունը սերտորեն համագործակցել է միջազգային վճարային համակարգերի (AmEx, DinersClub, MasterCard, VISA), բանկային ավտոմատացված համակարգեր մշակող ընկերությունների, մասնագիտացված սարքավորումներ (ԱԳՄ, ՊՈՍ տերմինալներ) մատակարարող կազմակերպությունների հետ և ամենակարևորը համակարգի անդամ բանկերի հետ, որոնք վերազինման գործընթացի հիմնական պատվիրատուն են և որոնց նպատակն է իրենց հաճախորդներին ծառայությունների ավելի բարձր որակի և լայն շրջանակի մատուցումը:

Նոր ծրագրային հենքին անցման նպատակով թեստային միջավայրում (թեստային քարտերով, թեստային միջավայրում գրացված բանկոմատներով, POS տերմինալներով և այլ հատուկ սարքավորումներով) փորձարկվել են քարտերի թողարկման, սպասարկման, գործարքների ֆինանսական արդյունքների մշակման և այլ հարակից գործընթացները:
Նոր համակարգի միջոցով աշխատանքին անցման հետ կապված որոշակի փոփոխություններ են կատարվել նաև բանկերի ավտոմատացված ծրագրային համակարգերում: Միգրացիոն աշխատանքներին մասնակցել են նաև համակարգի անդամ բանկերի համապատասխան մասնագետները:

Նոր ծրագրային հենքին անցման ժամանակահատվածում չեն բացառվում համակարգի բնականոն աշխատանքի որոշակի խաթարումներ (այսպես կոչված «անցումային ժամանակահատվածի» հետ կապված խնդիրներ), որոնք անխուսափելի են նմանատիպ խոշորածավալ նախագծերի իրականացման ժամանակ:
Այնուամենայնիվ այդ ժամանակահատվածի անցումից հետո նոր ծրագրային հենքի ներդնումը էականորեն կբարելավի համակարգի աշխատանքը և քարտապանների սպասարկումը, այդ թվում վիրտուալ տիրույթում:
ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի ներկայիս ծրագրային ապահովումը ներդրվել է շուրջ 13 տարի առաջ և այլևս չէր համապատասխանում բանկային և քարտային բիզնեսի արդյունավետ զարգացման արդի պահանջներին:
Ներդրվող ծրագրային համակարգը բավարարում է ոլորտի ժամանակակից պահանջներին: Վերջինիս կարևորագույն առանձնահատկությունն է բազմաբանկ կառուցվածքը, որը հնարավորություն կընձեռի համակարգի անդամ բանկերին լինել անկախ և յուրահատուկ քարտային ծրագրերի իրականացման իրենց մոտեցումներում:

Նոր ծրագրային համակարգը ամբողջությամբ համապատասխանում է անվտանգության միջազգային խստագույն պահանջներին, մասնավորապես PA DSS (Payment Application Data Security Standards) վկայականի առկայությունը վկայում է նշված ծրագրի միջազգայնորեն ճանաչված` առավել անվտանգ համակարգ լինելու մասին:
Նշենք, որ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ԱՐՔԱ համակարգում գործում է 6068 POS-տերմինալ (տարեկան աճը` 28%-ով), որից 560-ը գտնվում է կանխիկացման կետերում (տարեկան աճը`11.6%), իսկ 5508-ը` առևտրի կետերում (տարեկան աճը` 30%): Համակարգի բանկոմատների թիվը ամբողջ Հայաստանի տարածքում հունվարի սկզբին կազմել է 960: Մեկ տարում գործարկվել է 123 նոր բանկոմատ: Ընդհանուր հաշվով այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Արմենիան Քարդ համակարգի ակտիվ քարտերի թիվը հասել է 1.008.9 հազարի: Անցած տարվա նույն ժամանակի համեմատ այս ցուցանիշն ավելի է 32%-ով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:20
Հունվարի 13-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:10
Խոշոր վթար Երևանում, կան հոսպիտալացվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 13-ին, ժամը 04:22-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:...
Աղբյուր` Panorama.am
09:05
Հունվարի 13-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:11
Քրիստոսի Անվանակոչության տոն
Փրկչի անվանակոչության տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։
Աղբյուր` Panorama.am
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}