Իվանիշվիլի. Վահագն Չախալյանի ազատ արձակման հարցին ես չեմ միջամտել
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե ինքը չի միջամտել հայազգի ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատ արձակման գործին: «Apsny.ge» կայքի փոխանցմամբ, այս մասին Իվանիշվիլին հայտարարել է Դավոսում լրագողների հետ հարցուպատասխանի ժամանակ:
Իվանիշվլիի խոսքերով, Չախալյանի ազատ արձակման վերաբերյալ Կաթողիկոս Գարեգին Երկրորդի համապատասխանը հայցն ինքը վերահասցեագրել է այլ անձի:
«Հավատացեք, այն հարցերին, որոնք ինձ չեն առնչվում, ես չեմ միջամտում: Ազատազրկվածների ազատ արձակման հարցերը ես չեմ որոշում: Ավարտվել է այն ժամանակը, երբ որոշումներն ընդունում էր մեկ մարդ: Ես նույն պահին հայցը վերահասցեագրել եմ: Եթե չեմ սխալվում՝ Սոզար Սուբարին է եղել և նա էլ պատասխանեց: Նույնիսկ չեմ հիշում՝ ինչ պատասխանեց», - հայտարարել է վարչապետը:
Նշենք, նախօրեին հայազգի ակտիվիստ Վահագն Չախալյանի համաներումով ազատ արձակումը դժգոհություն է առաջացրել Վրաստանի նախագգահ Միխեյիլ Սաակաշվիլիի և նրա կուսակցիների մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները