Վրաստանի նախագահը կտրուկ դատապարտել է Չախալյանի ազատ արձակումը
Վրաստաի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին` հայազգի ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատ արձակման համար` վերջինիս բնութագրելով որպես «վրաց պետականության թշնամի»: Այս մասին գրում է «apsny.ge» կայքը:
«Դա հակապետական քայլ է, երբ համաներումով ազատ է արձակվում ռուսական Պետական Հետախուզական ծառայության գործակալը, որն աշխատում է Վրաստանի փլուզման համար», - հատուկ ուղերձում հայտարարել է Սաակաշվիլին:
Հատկանշական է, որ նախագահը նշել է, թե Չախալյանը հայ գործիչ չէ և «Հայաստանի համար չի աշխատում, այլ գործում է հանուն Ռուսաստանի շահերիև ընդդեմ Վրաստանի տարածքային ամբողջականության»:
«Այստեղ խոսքը գնում է ոչ թե Չախալյանի էթնիկ ծագման մասին, քանի որ մեզ մոտ շատ հայեր են ապրում, ովքեր ազնվորեն ծառայում են մեր երկրին և պատրաստ են գլուխ խոնարհել հանուն այդ երկրի: Իվանիշվիլին պետք է հասկանա, որ իր կողմից Կաթողիկոս Գարեգին Երկրորդի խնդրանքով ազատ արձակված հանցագործը հակապետական գործիչ է և դա ոչ միայն մեծ սխալ է, այլև հանցագործություն մեր պետականության նկատմամբ», - ասել է Վրաստանի նախագահը:
Այնուհետև Սաակաշվիլին Չախալյանին մեղադրել է մի շարք հանցագործությունների մեջ՝ նրան համեմտալով Ախբազիայի անջատողական առաջնորդներից Վլադիսլավ Արձիբայի հետ:
Հիշեցնենք, վրացական իշխանությունները ձերբակալել էին Վահագն Չախալյանին դեռ 2008-ին, իսկ ահա 2009-ին նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպելու, խուլիգանության և զենքի պահպանման համար: Նախօրեին Չախալյանը Վրաստանի կառավարության հայտարարած համաներմամբ ազատ էր արձակվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները