Շտեֆան Ֆյուլեն` ղարաբաղյան հակամարտության խնդրի մասին
Ստրասբուրգում շարունակվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարի 24-ի նիստում «Եվրոպական հարևանության քաղաքականության հարցում Եվրոպայի խորհուրդի առանցքային դերը» թեմայով ելույթի շրջանակներում Եվրոպական Միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն (Štefan Füle) անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին:
«Եվրոպական միությունը իր փորձով ու հնարավորություններով կշարունակի աջակցել սառեցված հակամարտությունների կարգավորմանը: Մենք պետք է անենք ամեն հնարավորը` վստահությունը ամրապնդելու համար: Եվ դրա համար էլ մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրում այնպիսի շրջաններում, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը, որպեսզի լուծումներ գտնենք այդ հակամարտություններին», -հայտարարել է եվրոպացի հանձնակատարը, Ստրասբուրգից փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:
Հունվարի 21-ից Ստրասբուրգում շարունակվող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն այսօր կավարտվի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում