ՀԱԿ-ի կողմից նշանակումներ չեն կատարվել 457 տեղամասային ընտրական հանձնաժողովներում
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը մինչև 2013 թվականի հունվարի 24-ը` ժամը 18:00-ն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեին տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակվող անդամների հայտերը:
Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը ներկայացրել են իրենց հայտերը:
ԿԸՀ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակումներ չեն կատարվել 65 տեղամասային ընտրական հանձնաժողովներում, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցության կողմից 51 տեղամասային ընտրական հանձնաժողովներում և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից 457 տեղամասային ընտրական հանձնաժողովներում:
«Օրինաց երկիր» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նշանակումներ են կատարվել բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում:
Ընդհանուր առմամբ թվով 1988 տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես հանձնաժողովի անդամ պետք է նշանակվեին 15.904 քաղաքացիներ, սակայն նշանակվել են 15.331 քաղաքացիներ:
ԿԸՀ-ից պարզաբանում են, որ թափուր տեղերը ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները