ԳԱԱ-ն կհամագործակցի ՌԴ-ի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և ՌԴ-ի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) (ք. Դուբնա) միջև այսօր կնքվել է գիտության, նորամուծությունների և կրթության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր:
Այն ստորագրել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և ՄՀՄԻ-ի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վիկտոր Մատվեևը:
ԳԱԱ մամուլի կենտրոնից հայտնում են, որ համագործակցության ուղղություններն են` տարրական մասնիկների ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, խտացված վիճակի ֆիզիկայի, նյութաբանության, նանոտեխնոլոգիաների, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում համատեղ հետազոտությունների զարգացման ուղղությամբ համադասված գործողությունների և փոխհամաձայնեցված միջոցների ձեռնարկումը, համատեղ գիտական խմբերի և կոլեկտիվների ստեղծումը և այլն:
Ինչպես հանդիպման ընթացքում նշել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, դեռ խորհրդային տարիներից սկսած լավ նախադրյալներ կան համագործակցության համար: Հայ ֆիզիկոսները մասնակցում են ՄՀՄԻ-ի ծրագրերի իրականացմանը, գիտաժողովներին, փորձի փոխանակմանը:
Ներկայումս ՄՀՄԻ-ում աշխատում են ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտնականները: ՄՀՄԻ-ի տնօրեն Վիկտոր Մատվեևը ներկայացրեց հեռանկարային գիտական ուղղությունները, որոնք այժմ առաջնահերթային են ՄՀՄԻ-ի համար և հայ գիտնականներին հրավիրեց մասնակցել ինստիտուտի աշխատանքներին: Ռադիկ Մարտիրոսյանը Վիկտոր Մատվեևին հրավիրել է մասնակցելու ՀՀ ԳԱԱ-ի 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, որոնք տեղի կունենան 2013թ. հոկտեմբերին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա