Ա. Ղուկասյանի ներկայացուցիչը հստակեցրեց թեկնածուի պահանջները (տեսանյութ)
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հստակեցրեց Ղուկասյանի ներկայացրած պահանջները:
«Անդրիաս Ղուկասյանը չի ճանաչում ընտրությունների օրինականությունը և գտնում է, որ պետք է վերջ տալ ռեժիմի կողմից հասարակության վզին փաթաթած ֆարսին»,-ասաց բանախոսը:
Գրիգորյանը հիշեցրեց, Ղուկասյանը պահանջում է, ընտրապայքարից հրաժարվի Սերժ Սարգսյանը:
«Դա կարող է լինել միակ պայմանը, որպեսզի Հայաստանում անցկացվեն մրցակցային, ազատ ընտրություններ»,-ասաց Ա. Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան