Գյուլնազ տատի հեքիաթներից. Ռուսաստանը կհամոզի բոլորին` հանել թեկնածությունները
«Իրատես de facto»-ն «Ասում են…» խորագրի ներքո գրում է, թե հայաստանյան արմատական-պրոռուսական ուժերը հույսները չեն կորցնում, որ նախընտրական փուլի ինչ-որ «իքս» պահի Ռուսաստանը կհրահանգի և կկարողանա համոզել-առնել բոլոր թեկնածուներին, որպեսզի վերջիններս հանեն իրենց թեկնածությունը և Սերժ Սարգսյանին թողնեն միայնակ, ինչն էլ վերջինիս կդարձնի թույլ, լեգիտիմությունից զուրկ, որից հետո նույն ուժերի համար գործունեության շատ լայն դաշտ կբացվի, և նրանք իրենց ուսերին վերջապես կբերեն ցանկալի թեկնածուին: Սակայն թերթի աղբյուրները համոզված են, որ դա Գյուլնազ տատի հեքիաթների շարքից է, որով ինչպես միշտ, տառապում են ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի արմատական թևի ներկայացուցիչները: