Ա. Ղուկասյանի երակներում հրեայի արյուն չկա
«Իրավունք»-ը գրում է, որ լուրեր են պտտվում, թե «քաղաքական սրտակեր» Անդրիաս Ղուկասյանը երկու անգամ ամուսնացել է իրենից բավականին տարեց կանանց հետ, և որ թեկնածուի երակներում հրեայի արյուն է հոսում: Այս խոսակցությունների իսկությունը թերթը փորձել է պարզել Ղուկասյանի հետ զրույցում: «Նման բան չկա: Ես ամուսնացել եմ տիկնոջս հետ 1999 թվականին: Նա, իրոք, ինձանից տարիքով մեծ է, բայց ինձ համար դա չի հանդիսացել խոչընդոտ: Ի սկզբանե մեր ընտանիքում այդպիսի դրություն էր: Իմ եղբայրը ինձանից 9 տարով մեծ է, և ես միշտ ներգրավված էի իր շրջապատում, իր ընկերների հետ: Եվ ինչ-որ պահից իր հասակակիցներն ինձ համար դարձել էին ավելի սովորական, քան թե իմ հասակակիցները: Մեր ընտանիքում հորս կողմից բացառված է հրեական արյուն ունենալը: Իսկ մայրս ռուս է և ծնվել է Ռուսաստանում, այնպես որ նույնպես ռուսական արյունից բացի, դժվար թե այլ արյուն ունենա»,-ասել է Ա. Ղուկասյանը: