
«Աշտարակ կաթ» ընկերության սեփականատերն աշխատանքից ազատել է իր փեսային
«Ժողովուրդը» գրել է. «Տոհմատիրական Հայաստանում, ուր թե պետական համակարգում, թե մասնավոր սեկտորում հիանալի գործում է աներձագա-բաջանաղա-քավորսանիկական համակարգը, օրերս մի իսկական սենսացիա է տեղի ունեցել, որը բացահայտ շեղում է առկա «արժեհամակարգից» և ավանդույթների խախտում։ Խախտողը «Աշտարակ կաթ» ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանն է, որը, թերթի տեղեկություններով` աշխատանքից ազատել է իր հարազատ փեսա Ստեփանին։ Վերջինս նույն ընկերության աշխատանքներն է համակարգում։ Ազատելու պատճառը, ըստ մեր տեղեկությունների, այն է, որ փեսան տապալել է ընկերության աշխատանքները։ Արդյունքում՝ «Աշտարակ կաթ»-ում համատարած կրճատումներ են սկսվել՝ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով»: