Հայաստանում գործազուրկները կշատանան
«Ժողովուրդը» տեղեկացնում է, որ շատ շուտով Հայաստանի տարբեր քաղաքներում գործունեություն ծավալող հարկային մարմինները կփակվեն: Փոխարենը կլինի մեկ միասնական գերատեսչություն, կտեղակայվի Հայաստանի մարզկենտրոններում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Նելլի Մանուչարյանը հաստատեց այս տեղեկությունը` նշելով, որ այս գործընթացը շարունակվում է. «Բարեփոխումների ծրագրով նախատեսվում է օպտիմալացումը շարունակել 2013-2014թթ. ընթացքում: Անձնավորված հաշվառման համակարգի ներդրումից հետո 1-ին եռամսյակի արդյունքներով կքննարկվեն և ՀՀ կառավարությանը կներկայացվեն 2013թ. ընթացքում վերակազմավորման ենթակա հարկային տեսչությունները: Նախնական գնահատականներով`այն կվերաբերի 4-6 հարկային գերատեսչությունների, որոնց մասին լրացուցիչ կիրազեկվի»: Այսպիսով` ՀՀ-ում գործազուրկները կշատանան,-գրում է թերթը: