Վաղինակ Մկրտչյանը` դատավոր
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաղինակ Մկրտչյանին դատավոր նշանակելու վերաբերյալ:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի հունվարի 11-ի եզրակացությունը` որոշում եմ.
Վաղինակ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում:
Նշենք, որ Մկրտչյանը մինչ այս աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում` որպես հատկապես կարևոր գործերի քննիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին