Պ.Հայրիկյան. Մենք կոլխոզի կամ սովխոզի նախագահ չենք ընտրում
ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը facebook-յան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նրանք, ովքեր իշխանության հետ նույն թիմում չեն աշխատում, ընդդիմադիր են.
«Ես ընդդիմադիր դաշտում եմ 1999թ-ի փետրվարից»,- արձագանքելով ունկնդրի հարցին, թե ի վերջո ինքը որ դաշտում է` նշեց Պ.Հայրիկյանը:
Պ.Հայրիկյան հրաժարվեց մեկնաբանել, թե ինչո՞վ կարելի է բացատրել այն հանգամանքը, որ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը էլեկտրոնային ընտրության արդյունքներով առաջատարն է, իսկ ինչ վերաբերում է հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանին, ապա նշեց, թե վերջինիս ասածները շատ կարևոր են բոլորի համար:
Խոսելով կոնկրետ իր թեկնածության մասին էլ նշեց.
«Մենք կոլխոզի կամ սովխոզի նախագահ չենք ընտրում, այլ ընտրում ենք երկրի նախագահ, որը պետք է մասնագետների միջոցով շենացնի երկիրը: Ես չեմ կարող տնտեսությամբ զբաղվել, ես գնում եմ երկիրը կառավարելու»,- նշեց Հայրիկյանը:
Պ.Հայրիկյանի նախընտրական ծրագրում, ի դեպ, տեղ է գտել այն դրույթը, որը հնարավորություն կտա հայ աղջիկներին ծառայել ազգային բանակում: Թեկնածուն նշեց, որ իրենք հարցում են անցկացրել և աղջիկները «զարմանալիորեն գոհ են» նման հեռանկարից .
«Ինչպես ուսանողուհին առավոտյան գնում է դասի, այդպես էլ 18-25 տարեկան աղջիկները կարող են գնալ առավոտյան ծառայության ու երեկոյան գալ տուն: Մենք սա ենք առաջարկում մեր ծրագրով»,- տեղեկացրեց նախագահի թեկնածուն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա