Ադրբեջանագետ. Ադրբեջանի Իսմաիլլիի շրջանում տեղի ունեցող իրադարձությունները սպասելի էին
Վերջին երկու օրերին Ադրբեջանի Իսմաիլլիի շրջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ Panorama.am-ի թղթակիցը զրուցել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի հետ: Ներկայացնում ենք ադրբեջանագետի պատասխանն ամբողջությամբ:
Ադրբեջանի Իսմաիլլիի շրջանում արդեն երկու օր է` չեն դադարում զանգվածային ցույցերը, ինչի հետևանքով բազմաթիվ ցուցարարներ են ձերբակալվել: Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ զանգվածային ակցիաներն սկիզբ են առել Իսմաիլլի քաղաքում գտնվող «Չիրաղ» ռեստորանային համալիրի աշխատակիցների ոչ բարյացկամ վերաբերմունքի պատճառով: Դրանից հետո զայրացած ամբոխը հրկիզել է հյուրանոցը, որը պատկանում է շրջանի ղեկավար Նիզամի Ալեքբերովին, և շարժվել վերջինիս տան ուղղությամբ: Մյուս վարկածի համաձայն՝ զանգվածային բողոքի պատճառ է հանդիսացել Նիզամի Ալեքբերովի եղբորորդու` Ադրբեջանի սոցիալական ապահովության նախարար Ֆուզուլի Ալեքբերովի որդու լկտի պահվածքը, որն իր «Hummer» մակնիշի ավտոմեքենայով ոչ սթափ վիճակում հարվածել է մի տաքսու և սկսել հայհոյել վարորդին: Ըստ որոշ աղբյուրների՝ նրա հետ է եղել նաև Նիզամի Ալեքբերովի որդին: Կրտսեր Ալեքբերովները սկսել են հայտարարել, որ այդ շրջանում իրենցից բացի ոչ մի տղամարդ չկա, իսկ բոլոր կանայք և աղջիկները պատկանում են իրենց: Դրանից հետո զայրացած բնակիչները այրել են հյուրանոցը և Ալեքբերովներին պատկանող մի քանի մեքենա:
Ամեն դեպքում պարզ է դառնում, որ շրջանի բնակիչների դժգոհությունն ունի բավական խորը արմատներ: Նիզամի Ալեքբերովը համարվում է նախիջևանյան կլանի կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա Իսմաիլլիի շրջանը վերածել է իր կալվածքի և իրեն պահում է իսկական միջնադարյան ֆեոդալի պես: Վերջինս յուրացրել է նաև տեղի բնակիչներին պատկանող մեծաքանակ հողերը: Իսկ բողոքողները ձերբակալվում են և ենթարկվում կտտանքների: 2012թ. մայիսին շրջանի մի խումբ բնակիչներ, այդ թվում` մոլոկաններ, Բաքվում բողոքի ցույցեր էին անցկացրել շրջանում տիրող ամենաթողության դեմ:
Շրջանի բնակչության մեծամասնությունը կազմում են լեզգինները, չնայած որ նրանց թիվն արհեստականորեն իջեցված է: Բացի այդ այստեղ ապրում են ռուսներ և թաթեր»:
Նախորդիվ`
Ադրբեջանի ներքին զորքերը արգելափակել են Իսմայիլի շրջան տանող ճանապարհները (տեսանյութ, լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին