Ստամբուլում մեկ հայուհու սպանած և 4-ի վրա հարձակված անձը միևնույն մարդն է
Թուրքական «t24.com.tr» կայքի տեղեկացմամբ` պարզվել է, որ վերջին ժամանակներս Ստամբուլում հայ տարեց կանաց վրա հարձակում գործած, ինպես նաև 84-ամյա հայուհուն դաժանորեն սպանած անձը միևնույն մարդն է:
Ըստ աղբյուրի` իրար հաջորդող այս հանցագործությունները բացահայտելու նպատակով Ստամբուլի ոստիկանությունը հետաքննություն էր սկսել: Փողոցներում տեղադրված տեսախցիկների տեսագրություննների, ինչպես նաև վկաների պատմածների շնորհիվ ոստիկանությունը պարզել է, որ բոլոր այս հանցագործությունները նույն մարդն է կատարել: Ներկայումս հանցագործը հետախուզման մեջ է, և ոստկանությունը աշխատանքներ է տանում նրան հայտնաբերելու համար:
Նշենք, որ միային վերջին 1 ամսվա ընթացքում, Սամաթիա թաղամասում հարձակման է ենթարկել 4 հայ կին և սեփական բնակարանում դաժանորեն սպանվել` 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը: Կնոջ մարմնի վրա հայտնաբերվել էր դանակի 8 հարված:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում