Սոչիի քաղաքապետ. «Դեդ Հասանը կապ չի ունեցել Սոչիի օլիմպիական խաղերի հետ»
Այսօր «Կոմսոմոլսկայա պրավդայի» հրատարակչական տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը հայտարարել է, որ Դեդ Հասանը կապ չի ունեցել Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի հետ:
«Հավատացեք, ես ամեն ինչ գիտեմ, բայց այն մասին, որ Դեդ Հասանը կապ է ունեցել Սոչիի օլիմպիական խաղերի հետ, ոչինչ չգիտեմ: Իհարկե, կարելի է ենթադրել, որ նա միջոցներ է ներդրել առևտրային կենտրոնների շինարարության մեջ, բայց դժվար թե: Փաստեր, որ Դեդ Հասանը կամ մեկ ուրիշը մասնակցել են, չկան:
Գործնականում ճանաչում եմ բոլոր մասնավոր ներդրողներին, ովքեր իրենց գումարները ներդնում են Սոչիում: Դեդ Հասանը նրանց մեջ չի եղել: Ուրիշներն էլ չկան»,- Պախոմովի խոսքերը մեջբերել է sovsport.ru-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում