«Todays Zaman». Արդյո՞ք զուգադիպություն են Թուրքիայում ազգությամբ հայերի հանդեպ տեղի ունեցող դաժան հարձակումները
«Todays Zaman» պարբերականը տպագրել է հոդվածագիր Նիկոլ Փոփի` «Ատելության հողի վրա հիմնված ելույթները` ատելության հողի վրա հիմնված հանցագործությունների պատճա՞ռ կարող են դառնալ» խորագրով հոդվածը:
«Ի՞նչ է իրականում տեղի ունենում Սամաթիայում: Արդյո՞ք զուգադիպություն է այն, որ վերջին չորս շաբաթների ընթացքում, ազգությամբ հայերը դաժան հարձակումների թիրախ են դարձել: Վերջին հարձակումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը. դիմակով հարձակվողի կողմից 83-ամյա ազգությամբ հայ Սուլթան Այքարը դաժանորեն ծեծի է ենթարկվել: Կնոջ բղավոցներից հարևանները դուրս են եկել, իսկ հարձակվողն այդ ընթացքում փախել է։ Հիմա նա գտնվում է հիվանդանոցում, նա տեսողության լուրջ խնդրի առաջ է կանգնել։
Սամաթիայում դեկտեմբերի սկզբին ևս 87-ամյա հայ կին էր հարձակման ենթարկվել։ Հարձակման հետևանքով հայուհին կորցրել է մի աչքը։ Իսկ դեկտեմբերի 28-ին կրկին Սամաթիայում միայնակ ապրող Մարիցա Քյուչուքի դաժան սպանության արձագանքները դեռ շարունակվում են։ Նրան սպանելուց առաջ կտտանքների էին ենթարկել։
Թուրքիայում ապրող ոչ մուսուլմանների հանդեպ նման հարձակումների տարափը մտահոգությունների տեղիք է տալիս: Կասկածի տեղիք է տալիս նաև այն, որ մեծ մասամբ բռնության զոհ են դառնում հայերը»,- գրում է հոդվածագիրը:
««The Human Rights Association»-ը այցելել է ոստիկանություն և զգուշացրել իշխանություններին այն մասին, որ հնարավոր է այս հարձակումները ատելության հողի վրա են հիմնված: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում, բայց մինչ օրս մեղավորներին չի հայտնաբերել:
Թուրքիայում հայազագի լրագրող Հրանտ Դինքի սպանությունից արդեն վեց տարի է անցել. նա համարվում էր ներքին թշնամի: Արդյո՞ք Թուրքիան կարող է «ընդգրկուն» հասարակություն համարվել:
Համեմատաբար լավ նորությունն այն է, որ Դինքի սպանությունը իսկապես լրջորեն ազդեց Թուրքիայի վրա:
Ատելության հողի վրա հիմնաված ելույթների մասին իրազեկելն ու լրահոսին հետևելը կարևոր է, սակայն, ի վերջո քաղաքական գործիչները պետք է առաջնորդվեն այն գաղափարով, որ եթե Թուրքիան պետք է դառնա «ընդգրկուն» հասարակություն, ուստի բոլոր քաղաքացիները, անկախ նրանց ծագումից, իրականում և թղթի վրա հավասար իրավունքներ պետք է ունենան: Հուսով ենք, որ իշխանությունները հետաքրքրվում են Սամաթիայում տեղի ունեցող հարձակումներով և մանրազինին հետաքննություն կանցկանեն, որն էլ կհանգեցնի հանցագործների ձերբակալմանը»,-նշում է Նիկոլ Փոփը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները